Տոլմայի ամենամյա փառատոն

Հայկական խոհանոցի ամենասիրված ճաշատեսակներից մեկի՝ տոլմայի ամենամյա 7-րդ փառատոնը անցկացվեց մայիսի 20-ին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն Տոլմայի համահայկական փառատոն է կազմակերպում 2011-ից, որի մասնակիցների թիվը գնալով աճում է: 2018-ին փառատոնը, ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով, անցկացվեց Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվինի պեղումների վայրից ոչ հեռու: Փառատոնին մասնակցում էին  Հայաստանում գործող ազգային խոհանոցի ռեստորանները, հասարակական կազմակերպություններ և խոհարարներ: Տոլմայի փառատոնի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել տոլման աշխարհում, բացահայտել տոլմայի պատրաստման անհայտ եղանակները: Փառատոնն ուղեկցվել է ազգային երգ ու պարով:



Նյութը՝ /Citylifeam/