007-ը ամենաակտիվ փաբերից մեկն է Երևանում. Տիգրան Հարությունյան

Բացահայտում ենք Երևանում գործող փաբ 007- ը։ Մեր զրուցակիցն է փաբի մենեջեր՝ Տիգրան Հարությունյանը։

Citylife.am- Ինչու՞ հենց փաբ 007, անվան ընտրությունը ի՞նչ առանձնահատկություն ունի:

Տիգրան– Ինչպես գիտեք, 007-ը հայտնի հետախույզի ծածկագիրն է, որի կերպարը տասնամյակներ շարունակ, հետաքրքիր իրադարձություններով լի պատմություններ է կերտել: 007-ը, որպես կերպար, որպես երևույթ, թեև նոր չէ, սակայն այն ժամանակի հետ մշտապես արդիականացվում է՝ մշտապես նոր և ժամանակակից կերպով է մատուցվում: Գաղտնիք չէ նաև, որ 007-ը համարձակության, ոճի, ճաշակի, ինչպես նաև որոշակի խորհրդավորության ինքնատիպ մարմնավորում է: Ահա այս, եթե կարելի է այսպես կոչել, փիլիսոփայական մոտեցմամբ է պայմանավորված անվան ընտրությունը:

Citylife.am- Հաճա՞խ եք միջոցառումներ կամ անակնկալներ կազմակերպում հաճախորդների համար։

Տիգրան– Այո՛, հաճախ: Մենք շատ լավ պայմաններ ունենք հատկապես համերգների կազմակերպման համար: Ավելի քան 4 տարի է, մենք ամեն ամիս կազմակերպում ենք Ռուբեն Հախվերդյանի տրիոյի համերգը: Հախվերդյանի մոտ 60 համերգ ենք կազմակերպել 007-ում: Բացի այդ, 007-ում ամեն ամիս առնվազն 2-3 համերգներ են կազմակերպվում՝ տարբեր երիտասարդ կատարողների և խմբերի մասնակցությամբ: Երևանում առաջին անգամ 007-ում է կազմակերպվել Live KARAOKE. Մեզ մոտ ամեն ուրբաթ կարելի է շատ ակտիվ ու հագեցած պարային երեկո անցկացնել: Մշտապես կազմակերպում ենք թեմատիկ ուղղվածության, ինչպես նաև տոնական օրերին համապատասպան երեկոներ: Վստահաբար կարող ենք նշել, որ միջոցառումների տեսանկյունից 007-ըամենաակտիվ փաբերից մեկն է Երևանում, դրանում կարելի է համոզվել ընդամենը միանալով մեր էջին facebook սոցիալական ցանցում https://www.facebook.com/007yerevan/

Citylife.am- Ի՞նչ յուրահատուկ ուտեստներ և խմիչքներ եք առաջարկում հաճախորդներին։

Տիգրան– Դրանց յուրահատկության մեջ համոզվելու համար պետք է հյուրընկալվեք մեզ: Կոկտեյլների հետ կապված՝ բացի մեր կողմից առաջարկվող մեծ տեսականիից, մեր յուրաքանչուր հաճախորդ կարող է նաև ինքը պատրաստել իր ՛՛հեղինակային՛՛ կոկտեյլը, իր նախընտրությամբ՝ խմիչքների ցանկացած համադրությամբ:

Citylife.am- Ասում են փաբը փաբ չէ առանց գարեջրի. համամի՞տ եք։

Տիգրան– Ճիշտ են ասում, մի փոքր հավելում. ՛՛Փաբը փաբ չէ առանց ՇԱՏ գարեջրի՛՛

Citylife.am- Ինչպե՞ս է փաբերի մշակույթը ներկայացված մեր մայրաքաղաքում։

Տիգրան- Կարծում եմ, մեր քաղաքում, հատկապես վերջին տարիներին փաբերի մշակույթը ծաղկում է ապրում: Ընդ որում փաբերի բավականին մեծ քանակը իրական մրցակցություն է ստեղծում այս դաշտում, ինչը դրական է բոլոր առումներով: Այստեղ նաև շատ կարևոր է երիտասարդության դերը: Մեր քաղաքում, տարեցտարի մեծանում է փաբեր այցելող երիտասարդների թիվը: Նրանք հիմնականում ազատ, համարձակ, առաջադեմ, ինքնատիպ, յուրահատուկ երաժշտական ճաշակ ունեցող ակտիվ երիտասարդներն են:

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում։

Տիգրան– Նշեմ, որ հատուկ պատրաստվում ենք Ռուսաստանում մոտ մեկ ամսից մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ստեղծել ենք բոլոր պայմանները աշխարհի առաջնության խաղերը հաճելի և հարմարավետ մթնոլորտում վայելելու համար: Ունենք 4 տարբեր սրահներ մեծ ու փոքր կոլեկտիվների համար՝ մեծ էկրան, մեծ ու փոքր հեռուստացույցներ՝ տարբեր դիրքերից հարմարավետ դիտելու համար, պատրաստում ենք հատուկ խաղարկություններ՝ խաղերի հաշիվները ճիշտ գուշակողների համար և այլ:
Նաև՝ մոտ ապագայում մի հետաքրքիր գաղափար ենք կյանքի կոչելու: Սա հնարավորություն է տալու մեր հաճախորդներին շաբաթվա որոշ օրերին, ոչ սովորական պայմաններում շփվել սիրված և հանրահայտ մարդկանց հետ, միասին հաճելի ու հումորաշատ երեկոներ անցկացնել: Շատ գաղտնիքներ այս պահին չեմ բացահայտի, մնացածը՝ շուտով, միայն 007-ում:  Պարզապես միացեք մեր ֆեյսբուքյան էջին և ուշադիր եղեք:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան \Citylife.am\