
Citylife.am-ը անդրադառնում է Երևանում առկա ժամանցի վայրերին: Մեր զրուցակիցն է Yankee փաբի տնօրեն՝ Մանուկ Սուքիասյանը:
Citylife.am- Ինչը՞ խթան հանդիսացավ ստեղծել Yankee ակումբը։
Մանուկ-Փաբը բացվել է գարեջրասիրության պատճառով՝ հատկապես իմ։ Սկզբնական շրջանում ունեցել եմ գործընկեր։ Կարող եմ վստահ ասել, որ եթե չլիներ փաբ գնալու կուլտուրայի մեր առնչությունը՝ առաջին հերթին իմ, այս փաբը չէր լինի։ Փաբ ստեղծելու համար նախկինում դու պետք է եղած լինես փաբի այցելու։
Citylife.am- Ի՞նչ ուտեստներ և խմիչքներ եք առաջարկում հաճախորդներին։
Մանուկ- Մենք մատուցում ենք մեր արտադրության պիցցան, որպես այդպիսին առանձնահատուկ կնշեի այն, որ մեր գարեջուրը միշտ թարմ է։ Փաբերի մեջ մենք գարեջրի տարբեր տեսականիով, տարբեր ժամանակաշրջաններում գրավում ենք առաջընթաց դիրքեր։ Եթե լցնովի գարեջրի տակառի կյանքը յոթ օր է, ապա մեզ մոտ դա ամենաշատը երկու օրվա տակառ է լինում։ Մեզ մոտ ուղղակի չեն խմում։ Ցանկացած երեկո այդ խմիչքը ուղեկցվում է պարերով, մենք խմիչքը մատուցում ենք տրամադրությամբ, էներգիայով։
Citylife.am- Տեղյակ եմ, որ այս պահին Ձեզ մոտ լատինո փարթի է, որի ժամանակ տրվում է անսահմանափակ խեցգետիններ: Հաճա՞խ եք միջոցառումներ կամ անակնկալներ կազմակերպում հաճախորդների համար։
Մանուկ- Մինչև Yankee փաբի բացումը քաղաքում եղել են նմանատիպ լատինո փարթիներ, ինչպես նաև խեցգետնի միջոցառումներ, բայց շուկայի հրամայականը ստիպեց մարդկանց ավելի մոտիվացնելու համար այդ երկուսը միավորել։ Ամեն տարի դեկտեմբերի 5-ին՝ փաբի ծննդյան օրը, մենք ունենում ենք փակ երեկո, մեր ակումբի անդամների, մշտական այցելուների, ինչպես նաև մեր գարծընկերներ կազմակերպությունների մասնակցությամբ։ Քանի որ մեր փաբն ամենամեծն է, ունի 21 սեղան, մեր գործընկերների համագործակցության և աջակցության արդյունքում, մենք այդ օրն ունենում ենք անսահմանափակ անվճար գարեջուր։ Կազմակերպում ենք մրցանակաբաշխություններ, միջոցառումներ։ Մենք միակ փաբն ենք, որ տարվա մեջ մեկ օր հրավիրում ենք մեր այցելուներին և հյուրասիրում, նվերներ տալիս։ Yankee փաբը ոչ միայն գարեջրատուն է, այլ նաև սոցիալական միջավայր, որտեղ տեղ չունեն կոպտությունը, ծանոթ, մոտիկ, բարեկամը։
Citylife.am- Ինչպե՞ս է փաբերի մշակույթը ներկայացված մեր մայրաքաղաքում։
Մանուկ– Կարելի է ասել, որ փաբերի բումը մնացել է ետևում։ Երկու- երեք տարի առաջ շատ էին բացվում զանազան փաբեր։ Փաբերում գերակշռում է փայտը։ Երևանում բացվող փաբերից շատերը չունեն այդ կոմպոմենտը։ Ես կցանկանայի շեշտը դնել ոչ թե ձևի, այլ բովանդակության վրա, այսինքն յուրաքանչյուր ժամանցի վայր ունենա իրեն բնորոշ կուլտուրան, մինիմումները և մաքսիմումները։ Յուրաքանչյուր փաբի աշխատակից պետք է ունենա այն հարցի պատասխանը, թե ինչու՞ հաճախորդը պետք է այցելի հենց իր փաբ։
Citylife.am- Իսկ դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը։
Մանուկ– Այո՛, առաջին հերթին մեզ մոտ շատ ջերմ է պոզիտիվ ու ապահով։ Մենք հետևում ենք մթնոլորտին և թույլ չենք տալիս, որ այն խաղտվի։
Citylife.am- Ասում են փաբը փաբ չէ առանց գարեջրի. համամի՞տ եք։
Մանուկ– Միանշանակ, հատկապես թարմ և լցնովի գարեջուրը։ Փաբն առանց գարեջրի հնարավոր չէ պատկերացնել։
Citylife.am- Առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում։
Մանուկ– Առաջիկայում մենք մեր ծառայություններին որոկական թռիչք ենք ապահովելու, կապված օդափոխության համակարգի հետ, հատակի վերանորոգման, որը կստեղծի պարային էլ ավելի հարմարավետ մթնոլորտ։ Փոփոխություններ կլինեն նաև մենյուի մեջ։ Մենք փորձելու ենք առնվազն մեկ աստիճանով բարելավել մեր սպասարկման որակը, անունով մնալ փաբ, բայց բովանդակությամբ լինել ակումբ։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/