Քրիստինա Եղոյանի նոր տեսահոլովակն առընչվել է քառօրյա պատերազմի հետ

<<Տեսահոլովակում հերոսը ապրիլյան պատերազմի մասնակից է, ով պատերազմից հետո ունի շարժողական խնդիր, սակայն այդ խնդիրը չի խանգարում զույգի լիակատար երջանկությանը: Տեսահոլովակում ներկայանում ենք ես և դերասան Դավիթ Աֆրիկյանը, այլ մասնակիցներ չկան,որովհետև ուզում ենք ներկայացնել զույգին արտաքին աշխարհից կտրված. բացի իրարից նրանց աշխարհում ոչինչ ու ոչ ոք պետք չէ լիակատար երջանկության համար: Ուզում եմ բոլորը հասկանան, որ անկախ նրանից, թե ինչ խնդիր ունի իր կողակիցը, միևնույն է, յուրաքանչուրս պարտավոր ենք սիրել և ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա>>,– նշել է Քրիստինան։

Նյութը՝ /Citylife.am/