
Citylife.am- Սկզբում խոսենք վերջին օրերին հիթ դարձած <<Դուխով>> երգի մասին։ Ինչպե՞ս ստացվեց երգի ստեղծումը, արդյո՞ք միայն երկրի իրավիճակը դրդեց այդ քայլին գնալ։
Հրագ- Երգը ստեղծվեց մայիսի 1-ին կայացած ընտրություններից հետո, բոլորս էլ գիտենք, որ ժողովրդի թեկնածուն չնտրվեց։ Իհարկե ընտրությունից հետո ամեն մեկի մոտ տարբեր ձևով արտահայտվեց դժգոհությունը, մարդիկ կային հիասթափվեցին, մարդիկ կային ավելի բորբոքվեցին։ Ես այն ինչ զգացի վերածեցի երգի։ Ամբողջ գիշեր բառերը գրել եմ և արդեն ցերեկը ստուդիայում ընկերոջս՝ Լևոնի հետ արեցինք գործիքավորումը։ Մոտ երեք ժամում ստեղծեցինք ամբողջ երգը և մայիսի երկուսին երգը հրապարակեցինք։
Citylife.am- Երգն ինքնին մեծ դիտողականություն ունեցավ, սակայն արդյո՞ք եղան մարդիկ, ովքեր քննադատեցին։
Հրագ- Ընդհանրապես քննադատություն չեմ լսել որևէ մեկից։
Citylife.am- Ինչու՞ որոշեցիք դառնալ երգիչ, կյանքի նպատակ էր՞, թե՞ հայտնություն ձեռք բերելու ուղղի։
Հրագ- Դեռ 2012-թվականից, երբ երգել եմ, ձգտել եմ դառնալ հայտնի, բայց հիմա անկեղծորեն կպատասխանեմ՝ ընդհանրապես հայտնի լինելու կարիք և խնդիր չունեմ։ Նպատակ ընդհանրապես չի եղել դառնալ երգիչ։ Չունեմ երաժշտական կրթություն, առաջնորդվում եմ տաղանդովս և ուղղակի սիրով զբաղվում եմ այդ ամեն ինչով, առանց շահ հետապնդելու։
Citylife.am- Կա՞ մտադրություն համագործակցել շոու բիզից որև է մեկի հետ և հանդես գալ դուետով։
Հրագ– Դեռ մտադրություն չունեմ համագործակցելու որևէ մեկի հետ։
Citylife.am- Ի՞նչ ներություններ է սպասվում առաջիկայում։
Հրագ– Շուտով կլինի նոր երգ, նոր տեսահոլով։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/