
Հայաստանում եւ աշխարհի մյուս երկրներում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով հռչակվել է 1993 թվականին, հաղորդում է
Տոնը հնարավորություն է տալիս պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակայնության, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, ուշադրությունը հրավիրել ընտանիքի հիմնախնդիրների, ի պաշտպանություն ընտանիքի միջոցառումների եւ նպատակային ակցիաների անցկացման վրա, նշում են ՄԱԿ-ում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մայիսի 15-ը ճանաչվել է որպես Ընտանիքի օր: Ընտանիքի օրը Հայաստանից բացի, տոնում են Սլովակիայում, Լատվիայում, Լիտվայում, Չեխիայում, Տաջիկստանում, Հունաստանում, այլ պետություններում:
Նյութը՝/Citylife.am/