Հայաստանն ու հայն այլևս ազատ են

Երեկ ամբոջ Հայաստանում կրկնակի տոն էր: Շուշիի ազատագրումից բացի, մենք նոր մի էջ բացեցինք՝ մեր հաղթանակների պատմության մեջ ավելացնելով ևս մեկը: Հայաստանն  ունեցավ նոր վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, որն ընտրվեց միմիայն ժողովրդի կողմից: Այսքան սեր ու  համերաշխություն թերևս չէր եղել մեր երկրում: Մենք կարողացանք աշխարհին ապացուցել, որ ինչ էլ լինի հաղթելու ենք՝ լինի դա հրով, սրով, թե երգով ու պարով: Այսօր աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են մեր մասին: Գրեթե տասնյակ  տարի աշխարհում չէր եղել հեղափոխություն, այն էլ խաղաղ և տավշյա: Այսօր Երևանի մի շարք փողոցներում երիտասարդներն արդեն կատարում են մաքրման աշխատանքներ, դե իսկ երեկվանից ՀՀ նորանշանակ վարչապետն անցել է բուռն գործունեության, և շատ շուտով մենք մեր երկրում կտեսնեք զգալի փոփոխություններ՝ իհարկե դեպի լավը: Մենք սրտանց շնորհավորում ենք բոլորին, ովքեր այս ընթացքում եղել են շարժման մասնակից և իրենց բաժի ներդրում են ունեցել այս հեղափոխության գործում: Կեցցե՛ն, ազատ և անկախ երկրի հպարտ քաղաքացիները: Օրվա ամփոփում լուսանկարներում:

Նյութը՝ /Citylife.am/