Ազատ մամուլի միջազգային օր

Յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին աշխարհը նշում է Ազատ մամուլի համաշխարհային օրը (անգլ.՝ World Press Freedom Day): Մայիսի 3-ը տոնական օրվա կարգավիճակ է ստացել 1994 թվականից։ Այս օրը աշխարհի մի շարք երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` նվիրված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը,նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին: Ազատ մամուլ կա հետևյալ երկրներում՝ Նորվեգիա, Հոլանդիա, Շվեդիա,Բելգիա, Դանիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Անդորրա ևՖինլանդիա: Հայաստանը դասվել է մամուլի առումով ոչ ազատ երկրների շարքին:

Նյութը՝ /Citylife.am/