Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը կդառնար 104-տարեկան: Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների: Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ Նա հանրահայտ և սիրելի պոետ էր՝ Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից: Շիրազը դարձավ մեր ազգային մեծ ողբերգության խորհրդանիշը, որովհետև խորհրդային ապազգային ժամանակներում առաջիններից մեկն էր, ով համարձակվեց խոսել կորցրած էրգրի, Կարսի, Մուշի, Վանի մասին:
Նյութը՝ /Citylife.am/