Բազում հեռուստասերիալներից և նախագծերից հայտնի դարձած երիտասարդ դերասանները, ովքեր այսօր ունեն բավականին մեծ երկրպագուներ, իրենց սկզբնական ճանապարհն անցել են Աբելյան արվեստի դպրոցում սովորելով: Նրանից են Էդգար Իգիթյանը, Միկա Ղափլանյանը, Լիա Զախարյանը, Հայկ Հովհաննիսյանը, Կարեն Ճաղարյանը և այլք: Մենք կապ հաստատեցինք նրանց հետ և խոսեցինք իրենց սիրելի դպրոցի մասին:
Citylife.am- Տեղյակ եմ, որ սովորել եք Աբելյան արվեստի դպրոցում, ի՞նչ հիշողություններ ունեք դպրոցի հետ կապված:
Հայկ– Աբելյան դպրոցում սովորել եմ տարիներ առաջ, առաջին շրջանավարտներից եմ, բարի ու պայծառ հիշողություններ ունեմ, որ մի քիչ տխրեցնում է, որովհետև շատ կցանկանայի վերապրել այդ տարիները։
Լիա– Հիշողություններն այնքան շատ են կապված ընկեր Աբելի, դպրոցի հետ։ Ես առաջին անգամ, երբ մուտք եմ գործել եթեր, եղել է հենց նրա շնորհիվ։
Էդգար- Միայն լավ հիշողություններ ունեմ, քանի որ շատ լավ էր անցնում ամեն մի դասը։ Հիշում եմ, որ նույնիսկ երբ դասերն ավարտվում էին, մենք մնում էինք ստուդիայում, զրուցում էինք, խաղեր խաղում։ Այդպիսի ընկերական և ընդհանուր լավ միջավայր եմ հիշում։
Կարեն– Մեր խումբը լավ էր սովորում ու մեծ մասիս մոտ վատ չէր ստացվում, ի դեպ Աբելյանում մարդիկ պատահական են գալիս, բայց չեն մոռացվում: Մենք նաև շատ չար էինք: Շատ տարբեր հիշողություններ ունեմ, իսկապես Աբելյանում անցկացրած տարիներն անմոռանալի էին:
Citylife.am- Ի՞նչ է Ձեզ տվել այդ դպրոցում սովորելը:
Էդգար- Ձերբազատվել եմ շատ կոմպլեքսներից, փորձ և գիտելիք եմ ստացել։
Հայկ– Աբելյան դպրոցում սովորելով՝ բացի այն, որ կարողացել եմ տիրապետել իմ ընտրած մասնագիտությանը և շբաղվել եմ բարձրակարգ մասնագետների հետ, նաև ձեռք եմ բերել ընկեր, հարազատ, վարպետ, և ուղղակի լավ մարդ՝ Աբելին, ում շատ բաների համար եմ պարտական։
Միկա– Ճաշակ, գիտելիք, սերիալներում, ֆիլմերում նկարահանվելու, ներկայացումներին խաղալու փորձ։ Ես իսկապես ստացել եմ շատ լավ ուսում, որի համար շնորհակալ եմ Աբելին և այն բոլոր մասնագետներին, ում մոտ սովորել եմ։
Լիա– Նախ ամենակարևորը տվել է ընկեր Աբելին, իր նման ընկերոջ, ում հետ ցանկացած թեմայով կարող էի խոսել, կլիներ անձնական, ընտանեկան, թե գործնական։ Իմ ամենամեծ երազանքը, որ եղավ մուտք դեպի հեռուստասերիալ, գլխավոր դեր. դա Աբելյան արվեստի դպրոցի շնորհիվ էր։
Կարեն– Առաջին հերթին, իհարկե, դերասանական կրթություն, հենց դրա համար էի գնացել այնտեղ: Վստահություն սեփական ուժերի հանդեպ, թե՛ մասնագիտական, թե՛ կյանքում: Հոյակապ ընկերներ եմ ձեռք բերել՝ Աբելի գլխավորությամբ: Այսպես երկար կթվարկեմ, մի խոսքով կյանքս բաժանվում է մինչև Աբելյան արվեստի դպրոցը և դրանից հետո:
Citylife.am- Այս տարի լրացավ Աբելյան արվստի դպրոցի 11-ամյակը, Ձեր մաղթանքն ու շնորհավորանքը դպրոցին:
Լիա-Մաղթում եմ, որ Աբելյան արվեստի դպրոցը իմ նման, իմ կուրսի երեխանների նման լավ սաներ շատ-շատ ունենա, ովքեր կսովորեն, կնվիրվեն, կվերցնեն այն, ինչ-որ իրենց տալիս են և կհասնեն այն հաջողությանը, որով նրանք կերջանկանան և կհպարտացնեն մեր շատ սիրելի ընկեր Աբելին:
Միկա– Հպարտությամբ եմ ասում, որ սովորել եմ Աբելյան արվեստի դպրոցում։ Ցանկանում եմ, որ էլ ավելի կատարելագործվի դպրոց-ստուդիան, էլ ավելի մեծ հաջողությունների հասնի՝ ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Շնորհավո՜ր 11-ամյակդ:
Կարեն– Շարունակական հաջողություններ եմ մաղթում: Շատ կցանկանայի, որ Աբելի գործելու, աշխատելու ցանկությանը ոչ մի բան չկարողանա խոչընդոտել, որովհետև Աբելը եթե ուզում է մի նոր բան անել, անպայման կանի, ու դրանից շահելու է մեր ասպարեզը, երիտասարդությունը:
Հայկ– Ուրախ եմ, որ արդեն 11- տարի Աբելյան դպրոցը կա, վստահ եմ, որ շատ երկար տարիներ կլինի, և հպարտ եմ, որ ես նույնպես սովորել եմ Աբելյան արվեստի դպրոցում։ Կցանկանայի, որ մեր դպրոցը օր օրի ավելի մեծանար։ Շնորհավոր մեր դպրոցի 11-ամյակը։
Էդգար– Ցանկանում եմ, որ այդ 11-տարին դառնա 1000- տարի։ Ցանկանում եմ շատ տաղանդավոր աշակերտներ և ճանաչում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/