<<Բլից հարցում>> Զառա Սահակյան:
Հումորն ինձ համար…հումորը, որ տարածվելով վերածվում է լիաթոք ծիծաղի, այն բուժիչ հատկություն ունի:
Վախենալ նշանակում է...չվստահել Աստծո կամքին:
Լինել սիրված…նշանակում է լինել խոցելի, միևնույն ժամանակ շատ ուժեղ, քանի որ սերն ինքնին ծայրահեղ է, չունի չափման ձև:
Կուզեի իմ մասին բոլորն իմանան, որ…բոլորը չեն կարող իմանալ, դա անկեղծ չէ, քանի որ իմանալուց առավել ճանաչել է պետք, իսկ դրա համար մի ամբողջ կյանք:
Ես միշտ երազել եմ...երազել և դեռ երազում եմ, այն աշխարհի մասին, որտեղ յուրաքանչյուր մարդ իր արարքի գնահատականը կստանան նույն վայրկյանին:
Չէի ցանկանա լինել…ես մի սկզբունք ունեմ՝ այն ինչ չեմ ցանկանում, չեմ բարձրաձայնում:
Սիրելի վայրս...սիրելիներիս կողքին:
Ինձ հաճախ ասում են...նախշուն բաջի))) իսկ ավելի լուրջ՝ մամա, սիրելիս՝ ամենակարևորները լսածներիս մեջ մինչև այսօր:
Չէի ցանկանա երբեք...չարանալ:
Սիրում եմ, երբ...բոլորս հավաքվում ենք միասին ընթրելու, սիրում եմ, երբ տղաս աստղիկով ինձ անակնկալներ է անում, և առհասարակ՝ կյանքն եմ սիրում:
Կորցնում եմ ժամանակիս զգացողությունը, երբ…զբաղված եմ ընտանիքովս, դրա համար շատ ուշ եմ քնում:
Պետք է այնպես ապրել,որ...յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես, բայց մի բան հաստատ է՝ հասցնես ապրել ազնվորեն, սիրես, շնորհակալ լինես և ներում խնդրես:
Բեմն ինձ համար…պայմանական այն աշխարհն է, որտեղ ես ում փոխարեն ասես կարող եմ լինել: Անկեղծ շբման մի հարթակ՝ իր մոգական ձգողականությամբ:
Անկեղծությունը...անձի ընտրություն է, երբեմն այն փրկում է, հաճախ՝ տապալում:
Հուսամ, որ…դեռ կտեսնենք այն պայծառ երկիրը, ինչի համար դարեր շարունակ մեր ազգը տառապեց:
Մենակությունն ինձ համար...մենակությունը թույլ է տալիս ինքդ քեզ հետ վերլուծես, մտածես, յուրաքանչյուր քեզ հուզող հարց դիտարկես տարբեր կողմերից, կարոտես:
Փոքրիկ Զառան...շատ էր ցանկանում շուտ մեծանալ, միշտ մեծերի հետ էր ըներություն անում, շատ մեծ վստահություն ուներ իր ծնողների կողմից, այնքան մեծ, որ ինձ 8-տարեկանում վստահում էին փոքրիկ եղբորս խնամքը:
Այս պահին մտածում եմ...չմոռանալ զարդուցիչս միացնել, թե չէ վաղը…))) :
Չեմ խուսափի երբեք...իմ սիրելի գործից:
Ես չէի լինի Զառա Սահակյանը, եթե…Աստված չկամենար:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյան /Citylif.am/