Ես չէի լինի Մոնիկա Ավետիսյանը, եթե ծնված չլինեի իմ ընտանիքում. Մոնիկա Ավետիսյան

<<Բլից հարցում>> դերասանուհի Մոնիկա Ավետիսյան:

Ապրել նշանակում է…ինքդ քեզ ճանաչելով գտնես իմաստ, հանուն որի ապրես:

Խուսափել եմ…կոնֆլիկտային և դանդաղաշարժ մարդկանցից:

Երբ ես մանուկ էի…կոմիկական կերպարներ էի հորինում, դրանց համապատասխան հանգնվում էի, դիմահարդարվում և ընտանիքիս ու բակի երեխաներին ուրախացնում)) :

Անկեղծությունը...հիմնաքարն է յուրաքանչյուր հարաբերության համար:

Ես սիրում եմ...մարդ տեսակին իր հոգեբանությամբ, յուրահատկությամբ, իր գույներով, արտահայտչական միջոցներով, բնավորության գծերով:

Լինել հայտնի, բայց ոչ...մեծամիտ:

Նորաձևությունն ինձ համար…տարբեր ոճաբանների մտքի արտացոլանքն է, որը մարդն է ընտրում՝ հետևել, թե ոչ: Ես ինձ համար  ստեղծում եմ իմ մտքի արտացոլանքը:

Կինը կարող է ուժեղ լինել, եթե…կայացած է որպես ամուր մարդ, սիրված է, և ունի ամուր ընտանիք:

Այս պահին մտածում եմ…որ ինչքան էլ անգույն թվա իրականությունը, մարդ ինքն է գունավորում իր կյանքը:

Թատրոնն ինձ համար…իրականություն է՝ իրականության մեջ:

Միշտ փորձել եմ...փորձել))) :

Չեմ վախենում…ընկնելուց:

Ես հավատում եմ...դա արդեն լավ է:

Ես ինձ համարում եմ…մի հրաշք էակ:

Իմ կողքին է միշտ...ընտանիքս՝ հենարանս:

Սիրում եմ մենակությունը...քանի որ ինքս ինձ հետ եմ իմ աշխարհում:

Կորցնում եմ ժամանակի զգացումը, երբ...շրջապատված եմ հետաքրքիր և ուրախ մարդկանցով:

Ինձ հաճախ են ասում…գեղեցիկ աչքեր ունեմ:

Ես չէի լինի Մոնիկա Ավետիսյանը, եթե...ծնված չլինեի իմ ընտանիքում:

Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյան /Citylife.am/