<<Բլից հարցում>>դերասան՝ Միկա Ղափլանյան:
Սիրել նշանակում է…սիրելն աշխարհում ամենալավ զգացողությունն է, որն անվճար տրված է մեզ ի վերուստ:
Բարությունը…բարի լինելը շատ լավ հատկանիշներն են, որ կան մարդու մեջ, բայց պետք չէ կույր բարի լինել:
Ես վախենում եմ…ես այս կյանքում վախենում եմ միայն Աստծուց:
Ես հպարտ եմ....որ մեր երկրում աշխատում եմ իմ ընտրած մասնագիրությամբ, ես հպարտ եմ իմ արմատներով, մնացածը չեմ ասի))) :
Դավաճանությունը…ինչ-որ բանից դրդված դիմացինին վատություն անելով գտնել քո ներքին հանգստությունը:
Կուզեի իմ մասին իմանան, որ…չէի ուզի իմ մասին իմանան ))) :
Չեմ խուսափի երբեք…ասել այն, ինչ ուզում եմ ասել:
Կինն ինձ համար….լավ կին ունենալն իմ կարծիքով հպարտանալու առիթ է:
Կյանքն անիմաստ կլիներ, եթե...չունենայի այն, ինչ ունեմ, եթե չզգայի այն, ինչ զգացել եմ:
Ապրել նշանակում է…10-ը վայրկյան եթե մտածենք դրա մասին, կհասկանաք՝ ինչ լավ բան է կյանքը, երբ դու կաս, դու ծնվել ու ապրում ես:
Չեմ ցանկանա երբեք…օրս անիմաստ անցկացնել, ափսոս է ))) :
Միշտ երազել եմ...դիտել Ռեալ-Բարսելոնա խաղը՝ Ռեալի մարզադաշտում:
Մանկությունը…իրական հեքիաթ է:
Տղամարդը պետք է ուժեղ լինի, քանի որ…ուրիշ տարբերակ չկա:
Կցանկանայի, որ…երազանքներս հերթով կատարվեին, բայց ուշ-ուշ:
Անկեղծությունը...հանգստություն է, եթե դու անկեղծ ես քո, դիմացինդ, բնության հանդեպ, ապա դա կատարյալ հանգստություն է, որ կա քո ներսում:
Ես հավատում եմ….այո՛, ես հավատում եմ:
Կորցնում եմ ժամանակի զգացումը, երբ...ուզում եմ կորցնել ժամանակի զգացումը ))) :
Եթե չլինեի դերասան,ապա…երևի ֆուտբոլիստ կլինեի, չգիտեմ:
Ես չէի լինի Միկա Ղափլանյանը, եթե...չսովորեի Աբելյան արվեստի դպրոցում:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյան/Citylife.am/