Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Ամեն տարի՝ ապրիլի 7-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948թ.) հիմնադրման օրը, նշվում է Առողջապահության համաշխարհային օրը:  Այս օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը նրանց կյանքում:
Ամեն տարի ապրիլի 7-ը նշվում է յուրահատուկ կարգախոսով, որը կենտրոնացնում է ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող թիրախների վրա:
Առողջության համաշխարհային օրը գլոբալ արշավ է՝ ուղղված մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչի ուշադրության հրավիրմանը առողջության և առողջապահության խնդիրներին, որի նպատակն է անցկացնել առողջության պահպանման համատեղ գործողություններ:

Նյութը՝/Citylife.am/