Մարի Պետրոսյանն ու Բորիս Բաղդասարովը շնորհավորում են իրենց սիրելի դպրոցի 11-ամյակը

Օրեր առաջ լրացավ Աբելյան արվեստի դպրոցի 11-ամյակը, այդ առիթով մենք կապ հաստատեցինք <<Ազիզյաններ>> սիթքոմի գլխավոր դերակատարններ՝ Մարիի և Ազատի(Բորիս) հետ, ովքեր ևս սովորել են Աբելյան արվեստի դպրոցում և լսել նրանց շնորհավորանքը։

Citylife.am- Տեղյակ եմ, որ դուք սովորել եք Աբելյան արվեստի դպրոցում, ի՞նչ հիշողություններ ունեք դպրոցի հետ կապված:

Մարի– Մոտավորապես երկու տարի սովորել եմ Աբելյան արվեստի դպրոցում, շատ մեծ սպասում ունեի, թե երբ էր գալու հինգշաբթի օրը, որ լիներ Աբելի դասը: Մյուս դասերն էլ էին շատ լավ անցնում, բայց իմ ամենասիրելի օրը հինգշաբթին էր: Միշտ դասերի սկսվելուց երկու ժամ շուտ էինք գալիս, և երկու ժամ ուշ գնում տուն: Միայն լավ հիշողություններ ունեմ մեր խմբի և Աբելի հետ միասին:

Բորիս– Ես Աբելյան դպրոցի հետ կապված ունեմ միայն լավ ու ընկերական հիշողություններ։

Citylife.am- Ի՞նչ է Ձեզ տվել այդ դպրոցում սովորելը:

Մարի- Իսկապես բառեր չեմ գտնում հիմա ասելու, նույնիսկ այդ ամենը հիշելուց հուզվում եմ: Հիշում եմ՝ առաջին անգամ երբ ընդունվեցի Աբելի դպրոց, ուղղակի խոսքեր չեմ գտնում, քանի որ Աբելը ոչ միայն դասերի հետ կապված, այլ նաև կյանքի համար ինձ շատ խորհուրդներ է տվել: Շատ բաներ եմ սովորել բացի դերասանական արվեստից, բեմից, բացի նրանից, որ իմ երազանքներն իրականացան: Իսկապես շատ բան է տվել Աբելն ինձ:

Բորիս– Բացվել դերասանական խաղով, և <<Ազիզյաններ>> սիթքոմում նկարահանվել։

Citylife.am- Այս տարի լրացավ Աբելյան արվստի դպրոցի 11-ամյակը, Ձեր մաղթանքն ու շնորհավորանքը դպրոցին:

Մարի– Ես հպարտանալու տեղ ունեմ, որ սովորել եմ Աբելյան արվեստի դպրոցում, միշտ այդ ամենը ես շատ բարձր եմ ասում, որովհետև հպարտ եմ: Ցանկանում եմ, որ մեր սիրելի Աբելն ինչպես այս 11-տարիների ընթացքում է առաջ գնացել, հիմա ևս նույն կամքով, նույն ուժով եռապատիկ առաջ գնա և իմ նման բոլորին կարողանա հասցնել իրենց երազանքներին: Ուզում եմ ուղղակի, որ ով գնում է այդ դպրոց սովորելու, թե՛ դերասանական արվեստ, թե՛ հաղորդավարություն հասնի իր երազանքին: Դպրոցին ցանկանում եմ, որ նույն ուժով առաջ գնա, ինչպիսին եղել է մեր դպրոցը, այդպես էլ շարունակի միշտ լինել:

Բորիս– Շնորհավորում եմ, ցանկանում եմ՝ դպրոցը զարգանա և Աբելին առողջություն։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան \Citylife.am\