Այսուհետ Citylife.am-ը հանդես կգա նոր՝ <<Բլից հարցում>> ձևաչափի մեջ:
Կուզեի իմ մասին բոլորն իմանան, որ… մարդիկ հավատան, որ կարիքավոր երեխաներին երջանկացնելով, բարի գործ անելով, մենք ավելի մոտենում ենք Աստծուն:
Խուսափել եմ… ցուցամոլ ու կիսադատարկ մարդկանցից:
Երբ ես մանուկ էի…երազում էի, որ մի օր կհայտնվի բարի փերին ու կիրականացնի իմ երազանքները))) :
Ես միշտ երազել եմ… կարողանալ ավելացնել բարության չափաբաժինը:
Անկեղծությունը…հատուկ է միայն ուժեղներին:
Ես սիրում եմ …քեզ… խոսքերը պահել եմ ՆՐԱ համար ))) :
<<Ես կամ>>-ն ինձ համար..այն բարի ու ազնիվ ՆՊԱՏԱԿՆ Է, որի շուրջ կարողացա համախմբել բոլորին:
Ինձ համարում եմ…միջնորդը երեխաների և իրենց չիրականացված երազանքների:
Կինը կարող է ուժեղ լինել, եթե…սիրված ու գնահատված է:
Այս պահին մտածում եմ…այն հեքիաթային տեսարանի մասին որտեղ հիմա գտնվում եմ))): (Ջավահիրն այս պահին Շրի Լանկայում է) :
Ամեն ինչ լավ է,երբ…հոգիդ խաղաղ է և հաշտ ես նախ և առաջ ինքդ քեզ հետ:
Միշտ փորձել եմ…փոխել ու լուսավորել <<կյանքեր>>:
Չեմ վախենում…<<բարձրանալուց>>:
Ես հավատում եմ…որ վաղն ավելի լավ է լինելու, քան այսօր:
Չէի ցանկանա լինել… երկրի նախագահ)) :
Սիրելի վայրը...իմ տունը:
Սիրում եմ մենակությունը…սիրում եմ մնալ մտքերիս հետ (ինձ դա շատ է պետք) :
Կորցնում եմ ժամանակի զգացումը,երբ…տարված եմ իմ աշխատանքով (նկարահանումներով և երեխաների հետ զրույցներով) :
Ինձ հաճախ են ասում…բարի փերի)))) :
Ես չէի լինի Ջավահիր Եղիկյանը, եթե..Աստված չընտրեր ինձ այս աստվածահաճո գործի համար:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյան /Citylife.am/