Կյանքումս կայացրած առաջին լուրջ որոշումս Հայաստանից չհեռանալն էր. Սենիկ Բարսեղյան

《Առաջին անգամ》Սենիկ Բարսեղյան

Citylife.am- Ո՞ր բառն եք առաջին անգամ արտաբերել։

Սենիկ- Թերևս առաջին բառերը, որոնք արտաբերել եմ, եղել են աշխարհի ամենակարևոր բառերը՝ <<Մամա>> և <<Պապա>>։

Citylife.am- Ո՞ր տարիքում եք առաջին անգամ սիրահարվել։

Սենիկ– Իսկապես, եթե սիրահարվածությունը վերագրենք մանկության հետ, ապա մանկապարտեզում, իսկ եթե ավելի գիտակից տարիքում, դա եղել է դպրոցական տարիներից մինչև այսօր, ես միշտ սիրահարված եմ։

Citylife.am- Առաջին անգամ հայտնվելով թատրոնի բեմում՝ ի՞նչ զգացողություններ ունեցաք։

Սենիկ- Ամենաազնիվ ուրախության զգացողություն եմ ունեցել, խինդ ու երջանիկ լինելու զգացում։

Citylife.am- Ինչպե՞ս եք օգտագործել Ձեր առաջին աշխատավարձը։

Սենիկ- Մտա խանութ գնումների, այն ժամանակվա համաի գումարս բավականացրեց կարտոֆիլի, լվացքի փոշու, սուրճի, պաղպաղակի, հավի ազդրամսի, մաստակի, շաքարավազի, արևածաղկի յուղի, և ևս մի քանի օգտակար բաներ տան համար։

Citylife.am- Ի՞նչն է եղել Ձեր կյանքի առաջին ամենամեծ ձեռքբերումը։

Սենիկ- Ձեռքբերումներ շատ եմ ունեցել, բայց առաջիններից եղել են միայն ընկերներս։

Citylife.am- Ինչի՞ց եք առաջին անգամ լուրջ հիասթափվել։

Սենիկ- Երբ հասկացա, որ մայրիկները հավերժ չեն ապրում։

Citylife.am- Ո՞րն է եղել կյանքում կայացրած առաջին լուրջ որոշումը։

Սենիկ- Հայաստանից չհեռանալու որոշումս, որն արդեն քննարկման ենթակա է։ Նաև համալսարանի ընտրության հարցում եմ կայացրել լուրջ որոշում։

Citylife.am- Կա՞ այնպիսի բան, որն արել եք առաջին անգամ և այլևս չեք անի:

Սենիկ- Այո՛, հարկավ եղել է այդպիսի բան, բայց հատուկ մի արարք, որի համար ափսոսում, կամ զղչում եմ՝ չի եղել։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/