Մարտին Լյութեր Քինգ

Այսօր լրանում է ամերիկացի հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակակիր Մարտին Լյութեր Քինգի մահվան 50-տարելիցը: Ստորև  ներկայացնում ենք Մարտին Լյութեր Քինգի լավագույն հայտնի մտքերից:

Սերը միակ ուժն է, որն ընդունակ  է ցանկացած թշնամու դարձնել ընկեր:

Եթե մարդը չի  գտել մի բան, որի համար պատրաստ է մահանալ, նա չի կարող լիովին ապրել:

Եթե ինձ ասեին, որ վաղը կլինի աշխարհի վերջը, ապա այսօր էլ  ծառ կտնկեմ:

Մեր կյանքերը սկսում են ավարտվել այն օրը, երբ սկսում ենք լռել կարևոր բաների մասին:

Արա առաջին քայլը հավատքով: Պարտադիր չէ, որ տեսնես ողջ սանդուղքը, պարզապես արա առաջին քայլը:

Ատելությունը, ինչպես հնացած քաղցկեղ քայքայում է մարդու անձը և խլում կյանքի բոլոր ուժերը:

Մենք կարող ենք հիասթափույթուն ապրել, բայց երբեք չպետք է կորցնենք հույսը:

Ես որոշել եմ ապրել այս կյանքը սիրով: Ատելությունը չափազանց ծանր բեռ է:

Մի օր մեկը պետք է մեզ հիշեցնի, որ չնայած մեր միջև կան քաղաքական և գաղափարական տարբերություններ, վիետնամցիները մեր եղբայրներն են, ռուսները մեր եղբայրներն են, չինացիները մեր եղբայրներն են, և մի օր մենք միասին նստելու ենք եղբայրական սեղանի շուրջ:

          Երաժշտությունը լավագույն մխիթարությունն է տխուր մարդու համար:

           Իսկական մարդը վտանգի կենթարկի իր դիրքը, հեղինակությունը և              նույնիսկ իր կյանքը հանուն այլ մարդկանց  բարօրության:

       Խավարը չի կարող ցրել խավարը, միայն լույսը դա կարող է անել:  Ատելությունը չի կարող ցրել ատելությունը, միայն սերը կարող է անել դա:

Ճիշտ բան անելու համար, միշտ ճիշտ ժամանակն է:
Նյութը՝/Citylife.am/