Այսօր՝ ապրիլի 4-ին, ամբողջ աշխարհում նշվում է Համացանցի համաշխարհային օրը: Համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը: Թերևս այսօր մարդիկ իրենց առօրյան և առհասարակ կյանքը չեն պատկերացնում առանց համացանցի: Այն շատ մեծ տեղեկատվական աղբյուր է հանդիսանում, որն ինչպես օգնում, այնպես էլ խանգարում է մեր բնականոն կյանքին: Սակայն պետք է նշել, որ համացանց այսօր շատ մեծ դիրքեր ունի, որն ամեն օր և ամեն ժամ ընդլայնվում է:
Նյութը՝/Citylife.am/