Սրբուհի Սարգսյանը ևս մեկ փուլ հաղթահարեց

Ուկրանիական ձայնը գրաված մեր հայրենակցուհին ևս մեկ փուլ հաղթահարեց: Ինչպես հասկացանք, նրա մյուս կատարումը լինելու է հայերեն լեզվով: Մեզ մնում է միայն սպասել նրա հաջորդ հզոր կատարմանը: Նա երեկ իր ֆեյսբուկյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
<<Ընկերնե՛ր, ես անչափ երջանիկ եմ, քանի որ հաղթահարել եմ ‹‹Ուկրաինայի Ձայնը›› նախագծի արդեն երրորդ փուլը և այժմ շարունակելու եմ պայքարս << Ուղիղ եթերներ >>-ում:
Իմ ելույթը և, համապատասխանաբար, իմ հաղթանակը հպարտությամբ նվիրում եմ մեր հերոսներին՝ հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր սահմանները, մեր ժողովրդին և մեր հայրենիքը:
Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա և՛ մարտի դաշտում:
Իմ հերոսնե՛ր, հպարտ եմ Ձեզանով>>:

Նյութը՝ /Citylife.am/