Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Ինչպես յուրաքանչյուր մրցանակաբաշխություն, «Արտավազդում» ևս գլխավոր ինտրիգն ավարտվեց վերջում, երբ հայտարարվեցին տարվա լավագույն դերասանուհու և դերասանի անունները:
Այս տարի մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ.
«Լավագույն դերասանուհի»` Տաթև Ղազարյան` «Սովորական օր» ներկայացման համար:
«Լավագույն դերասան»` Ավո Խալաթյան («Ռևիզոր») և Միքայել Վաթինյան («Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից») «Լավագույն երիտասարդ դերասանուհի»` Ջեմմա Աղամյանը` «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:
«Լավագույն երիտասարդ դերասան»` Նարեկ Բաղդասարյան («Համլետ Machine»):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»` Նորա Գրիգորյան` «9 ամիս» և Սարգիս Արզումանյան` «Անասնաֆերմա» :
«Լավագույն սցենոգրաֆիա»` Մարիամ Մուրադյան: «Լավագույն մանկական ներկայացում»` Պատանի հանդիսատեսի թատրոն, «Փոքրիկ ուրվականը»:
«Լավագույն պիես»` Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» :
Մենք ևս շնորհավորում ենք բոլորին և մաղթում նոր ձեռքբերումներ:
Նյութը՝/Citylife.am/