Այսօր թատրոնի միջազգային օրն է

Ամեն տարի մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը:  Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով. «Թոտրոնը՝ որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»: Մենք շնորհավորում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են թատրոնի հետ, շնորհավորում ենք նաև նրանց, ովքեր թեկուզ երազում,  ինչ-որ մի պահ առնչվել են թատրոնի հետ: Մեր օրերում թատրոնն ունի իր ուրույն տեղն ու նշանակությունը և այն դաստիարակում է հոգեպես և տալիս իսկական արժեքներ, որոնք հետագայում պետք են գալիս յուրաքանչյուրիս: Սիրե՛ք, և պահպանե՛ք թատրոնը, քանզի մեր մշակույթը պահպաննել, նույնն է թե պահպանենք մեր տունը:

Նյութը՝/Citylife.am/