<<Մենք գնում ենք առաջ>>. Աբելյան արվեստի դպրոցը տոնում է իր 11-ամյակը

Այսօր Աբելյան արվեստի դպրոցը տոնում է իր 11-ամյակը: Օրվա առիթով մենք զրուցեցինք դպրոցի հիմանդիր և տնօրեն Աբել Աբելյանի հետ:

Citylife.am- Աբե՛լ, այս 11-տարիների ընթացքում բազում հաջողություններ եք գրանցել, ի՞նչ զգացողություն ունեք հիմա:

Աբել– Զգացողությունները նույնն են, ինչ 11-տարի առաջ, ոգևորվածությունը նույնն է, պլանները, նոր պրոյեկտները շատ են: Ավելի շատ նպատակս այն է, որ մեր դպրոցում սովորող և ավարտող երեխաները բացի նրանից, որ հասնեն իրենց երազանքին, նաև կարողանան աշխատել իրենց մասնագիտությամբ, թեկուզ հենց մեր դպրոցում: Արդեն ունենք մի քանի նախագծեր, որտեղ աշխատում են մեր աշակերտները, դե իսկ մենք էլ գնում ենք առաջ:

Citylife.am- Վստահ ենք, որ եղել են մարդիկ, ովքեր չեն հավատացել Ձեր դպրոցի առաջընթացին, իսկ հիմա այդ նույն մարդիկ ի՞նչ կարծիք ունեն:

Աբել– Չգիտեմ այդ մարդիկ ինչ կարծիք ունեն հիմա, բայց կարծում եմ՝ շատ ու շատ մարդիկ անցել են այս դպրոցը, հասել են մեծ հաջողությունների, և դա արդեն ես չէ, որ պետք է ասեմ, դա ակնհայտ է և այսօրվա գրեթե բոլոր հեռուստաընկերություններում, ռադիոներում, առաջատար կայքերում մեր աշակերտներն իրենց ուրույն տեղն ունեն:

Citylife.am- Եվ ի՞նչ սպասենք առաջիկայում:

Աբել- Առաջիկայում կան մի քանի նոր նախագծեր, որոնք հիմա արդեն մշակման փուլում են, բայց դրանց մասին դեռ չեմ ուզում հայտնել, մոտակա ժամանակահատվածում անպայման կխոսենք այդ մասին:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/