
Citylife.am-ն այս անգամ այցելել է մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի մանկություն։
Citylife.am- Լուսինե՛, ինչպիսի՞ն եք եղել մանուկ ժամանակ։
Լուսինե– Այսպես ասած մամայի աղջիկ, միշտ մայրիկիս հետ եմ եղել։ Առանձնապես շատ բան չի փոխվել, նույն մանկամիտն եմ մնացել (ժպտում է)։
Citylife.am- Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք մանկության հետ կապված։
Լուսինե- Դեպքեր շատ են եղել, բայց երևի թե ամենաշատ դեպքերը կապված են եղել քույրիկիս հետ, որովհետև երբ տանը ունես քույր կամ եղբայր, մանկությունը հենց նրանց հետ ես կապում։ Այս պահին ինչ-որ այլ դեպք չեմ կարող հիշել։
Citylife.am- Երբ ասում եք մանկություն, ո՞վ կամ ի՞նչն է առաջնահերթ գալիս Ձեր աչքերի առաջ։
Լուսինե– Առաջինը տատիկս է գալիս աչքերիս առաջ, նաև մեր բակի խաղերը։
Citylife.am- Իսկ ո՞րն է եղել ամենասիրելի խաղը։
Լուսինե– Բակի հետ կապված բոլոր խաղերը՝ գնդակ, պարան, ռեզին և այլն։
Citylife.am- Ո՞ր հեքիաթն եք ամենաշատը սիրել։
Լուսինե-Կառլոսոնը։
Citylife.am- Ի՞նչ սովորություններ են պահպանվել մանկությունից։
Լուսինե- Սովորությունները կարող եմ համեմատել դաստիարակության հետ, որոնք մինչև հիմա կան։ Առանձնահատուկ սովորություն չեմ կարող ասել։Citylife.am- Արդյո՞ք մանկության երազանք էր դառնալ նա, ով հիմա եք։
Լուսինե- Մանկությունում չեմ ունեցել երազանք դառնալ օրինակ երգչուհի, կամ բշժկուհի, բայց ավելի հասուն տարիքում ինչ-որ պատկերացրել եմ իրականացել է։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/