Սևակ Խանաղյանի «Քամի»-ն տեսահոլովակ ունի

«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակվել է Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակը:

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:  Սևակի երգն ամբողջությամբ հայերեն է, սա մեր Եվրատեսիլյան  պատմության մեջ առաջին անգամն է: