1999-թվականից մարտի 21-ը համարվում է պոեզիայի միջազգային օր:
Պոեզիան իր ձևի մեջ է ամփոփում ժողովրդի ձգտումները և հոգևոր բարձրագույն դրսևորումները, ինչպես նաև աշխարհը փոխելու քաջություն է տալիս: Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը:
Ժամանակակից աշխարհում գեղագիտական պահանջմունքները հեռու են բավարարված համարվելուց. պոեզիան կարող է օգնել այդ հարցում: Սակայն զանգվածային լրատվամիջոցներում և, ընդհանրապես, հասարակության մեջ դեռևս շարունակվում է նկատվել միտում, որի համաձայն պոետին լուրջ չեն ընդունում: Անհրաժեշտ է կոտրել այդ կարծրատիպը, որպեսզի պոեզիան իր արժանի տեղը վերադարձնի հասարակության մեջ:
Նյութը՝ /Citylife.am/