Այսօր նշվում է տիկնիկային թատրոնի միջազգային օրը: Այն տոնելու առաջարկն առաջին անգամ հնչեցվել է դեռևս 2000թ. իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից Մագդեբուրգում: Երկու տարի անց՝ Ատլանտայում կայացած ՈւՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA) համաժողովին որոշվեց տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին:
Շնորհավորում ենք ինչպես մեր գործընկերներին, այնպես էլ տիկնիկային արվեստը սիրող և գնահատող բոլոր մարդկանց:
Նյութը՝ /Citylife.am/