Ես ամեն օր երջանկացնում եմ որևէ մեկին. Ռաֆայել Յերանոսյան

Այսօր երջանկության համաշխարհային օրն է և մենք այդ առիթով զրուցեցինք սիրված դերասան Ռաֆայել Յերանոսյանի հետ, ով զրույցի վերջում մեզ հաճելի և երջանիկ օր մաղթեց:

Citylife.am- Ո՞ր տարիքում եք առաջին անգամ սիրահարվել:

Ռաֆայել– Չեմ հիշում, որովհետև սերը այնպիսի բան է, որ չեմ կարող ասել: Հնարավոր է՝ եղել է հրապուրանքներ, բայց ինձ թվում է, որ առաջին անգամ սիրահարվել եմ 5-րդ դասարանում, ամենամաքուր և զուլալ սերը ինձ համար դա էր:

Citylife.am- Երբևէ սիրո օրիգինալ առաջարկություն արե՞լ եք որևէ մեկին:

Ռաֆայել– Ում ես սիրահարվել եմ, կամ սիրել եմ, իմ բոլոր առաջարկությունները եղել են օրիգինալ, որոհետև ես չէի պատրաստվում առաջարկություն անելուց առաջ:

Citylife.am- Մեզանում շատ է տարածվել ամուսնանալ ոչ թե սրտի, այլ բանականության թելադրանքով, որի՞ կողմնակիցն եք դուք:

Ռաֆայել– Ես ավելի շատ սրտի կողմնակիցն եմ, քանի որ բանականությունը կամ մնացած երկրորդական բաները վերջի վերջո բերում են բաժանման: Դրա համար ավելի կարևոր է, թե ինչ կասի քեզ սիրտդ:

Citylife.am- Եղե՞լ է, որ երջանկացրել եք որևէ մեկին և դրանով իսկ գտել Ձեր սեփական երջանկությունը:

Ռաֆայել- Ես ամեն օր երջանկացնում եմ որևէ մեկին և դրանով ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որովետև 10 միլիոն ենք, և օրական ես 6 միլիոնի երջանկացնում եմ:

Citylife.am- Փորձե՞լ եք թաքցնել Ձեր երջանկությունը:

Ռաֆայել- Ո՛չ, երբեք չեմ փորձել թաքցնել: Այն, ինչը որ երջանկություն է, ինչով ես ուրախանում եմ, միանգամից կիսվում եմ իմ ընկերների հետ:

Citylife.am- Եվ վերջում, փորձեք մի քանի բառով նկարագրել Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

Ռաֆայել- Այս պահին չեմ կարող հիշել իմ ամենաերջանիկ օրը, բայց երևի թե յուրաքանչյուր ներկայացումից հետո, երբ հանդիսատեսը ծափահարում է, և դու այդ պահին հասկանում ես քո արժեքը: Ինձ համար ամնաերջանիկ պահը հենց դա է:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/