Շնորհիվ լրագրողների տեղեկացա, որ հայրս այլևս ողջ չէ. Նաիրա Մովսիսյան

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն իր ֆեյսբուկյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

-Սիրելի հետևորդներ, ցավով պետք է նշեմ , որ ես շնորհիվ լրագրողների տեղեկացա , որ հայրս այլևս ողջ չէ։Ինձ համար սարսափելի դժվար է ընկալել այս փաստը,չհաշված նրա ,որ ես նրա հինգերորդ երեխան էի և կապ չունեի նրա հետ ։Ցավալի էր ,որ ազգում չգտնվեց մեկը ,ով ինձ այդ մասին կասեր ։Բայց Փառք Աստծո ողջության օրոք տեղեկացնել կարողացան ,որ վատառողջ է և ես գնացի ։Շփվել եմ ,խոսել,ցավ ապրել։Ցավ՝որ նրա մնացած զավակները ծերանոց են գցել նրան (բացի ինձնից նա իր երեխաների հետ շփում ունեցել է )։
Հ.Գ.Երրորդ դասարանում գրածս միակ չափածոն հորս մասին հիմա տեղին է բարձրաձայնել։
Իմ սրտի մեջ կրկին դու ես ,
Դու ես դաջվել սրտիս խորքում ։
Բայց ես կրկին կցանկանայի շոյել ձեռքերդ առնական,
Գրկել մարմինդ հայրական ։
Բայց դու հիմա շատ հեռու ես
Մոռացել ես դու ինձ վաղուց։

Նյութը՝ /Citylife.am/