Առաջին անգամ սիրահարվեցի 14- տարեկանում. Ռոզի Ավետիսովա

<<Առաջին անգամ>> Ռոզի Ավետիսովա։

Citylife.am- Առաջին բառը…

Ռոզի– Առաջին բառն իմ կյանքում եղել է հայրիկիս ընկերոջ անունը։

Citylife.am- Ո՞ր տարիքում եք առաջին անգամ սիրահարվել։

Ռոզի– Առաջին անգամ սիրահարվեցի 14- տարեկանում։

Citylife.am- Առաջին քայլերը հեռուստատեսային ասպարեզում…

Ռոզի– Հայտնվեցի հանրային հեռուստատեսությամբ թողարկվող << Կյանքի կառուսել>> նախագծում՝ իմ լավ ընկեր Դավիթ Սեխպեյանի շնորհիվ։

Citylife.am- Ինչպե՞ս եք օգտագործել Ձեր առաջին աշխատավարձը։

Ռոզի– Չեմ հիշում։ Փողին առանձնահատուկ նշանակություն չեմ տալիս երևի այդ պատճառով։

Citylife.am- Առաջին լուրջ հիասթափությունը։

Ռոզի– Երևի թե մասնագիտական է եղել։

Citylife.am- Առաջին ձեռքբերումը…

Ռոզի – Առաջին ձեռքբերումս ընտանիքս է։

Citylife.am- Եվ կյանքում ի՞նչն եք արել առաջին անգամ, որն էլ չեք անի։

Ռոզի– Ցավոք, այս հարցի պատասխանը չունեմ։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան\Citylife.am\