
Առաջին անգամ Քնի միջազգային օրը նշվել է 2008թ.-ի մարտի 14-ին, այն համարվել է Քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր, սակայն 2011թ.-ից Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ մարտի երկրորդ ամբողջական շաբաթվա ուրբաթ օրը նշվում է որպես Քնի համաշխարհային օր (“World Sleep Day”):
Քնի ընթացքում ուղեղն անջատվում է օրվա ընթացքում կուտակած ինֆորմացիայից, ինչպես նաև հանգստանում է օրգանիզմն ու լիցքավորվում էներգիայով: Իսկ քնի բացակայությունն ազդում է հիշողության, ակտիվության վրա՝ նապստելով մի շարք հիվանդությունների առաջացմանը: Գիտնականների համոզմամբ շատ քնելը ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ, ինչպես անքնությունը:
Աշխարհի քնկոտներն այսօր նշում են քնի միջազգային օրը, որի նպատակն է քարոզել, թե որքան կարևոր է քունը, հատկապես` առողջության տեսանկյունից:
Նյութը՝ /Citylife.am/