
Citylife.am- Նախ խոսենք հաղորդման անվանումից, ինչու՞ հենց <<Վինիլ>>:
Արման– Երբ մտածում էինք, թե ի՞նչ անուն ընտրենք հաղորդման համար, երկար քննարկել ենք գրեթե բոլոր տարբերակները, որոնք կարող են երաժշտական լինել, բայց ոչ մեկը սրտովս չէր: Չեմ հիշում Վինիլի միտքն ինչպես եկավ բայց եկավ: Երբ ստեղծվեցին Վինիլի ձայնապնակներն ու տարածում ստացան, դրանք երաժշտություն լսելու համար իսկական տեխնիկական բացահայտում էին և ավելի մասսայական դարձրեցին այն: Այսօր էլ կան մարդիկ, ովքեր Վինիլներով են լսում երաժշտություն, իսկ դիջեյներից շատերը նվագում են հենց Վինիլներով: Այնպես որ, կարծում եմ, ավելի տրամաբանական անուն չէր կարելի մտածել:
Citylife.am- Ինչպե՞ս ստացվեց, որ հենց դուք ցանկացաք վարել նմանատիպ հաղորդում:
Արման– Ես իմ հեռուստատեսային ճանապարհը Հանրայինում սկսել եմ հենց երաժշտական հաղորդումից՝ Ռուբիկոն: Բացի այդ բոլորը գիտեն, որ ես երաժշտության շատ մեծ սիրահար եմ և միշտ ցանկացել եմ երաժշտական ծրագիր ունենալ որակյալ կոնտենտով:
Citylife.am- Հաղորդման ընթացքում միայն ջազային կատարումնե՞ր են լինելու:
Արման– Հաղորդումը չունի ոճային սահմանափակումներ, կարևորը որակն է:
Citylife.am- Տեղյակ եմ, որ հաղորդման ընթացքում դուք բացահայտելու եք նաև մեր տաղանդավոր երիտասարդներին, սակայն բացի այս ամենից ի՞նչ բուն նպատակ ունի հաղորդումը:
Արման– Հաղորդման ընդհանուր նպատակն է ցուցադրել և պրոպագանդել որակյալ երաժշտություն։
Citylife.am- Որքանո՞վ շարունակական կլինի այն:
Արման– Չեմ կարող հստակ ասել,հուսով եմ՝ մեկ կամ երկու եթերաշրջանով չի սահմանափակվի:
Citylife.am- Եվ վերջում՝ բարիլուսյան ծրագրից մինչև ժամանցային հաղորդում, որտե՞ղ է Ձեր հաջորդ կանգառը:
Արման– Դեռ հաջորդ կանգառի մասին չեմ մտածել,հույս ունեմ, որ Վինիլի ճանապարհը երկար կլինի:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/