50-ից հետո կյանքս ապրելու եմ ավելի հանդարտ, հանգիստ, եթե իհարկե ստացվի․ Գրիշա Աղախանյան

Մարտի 4-ին Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում տեղի ունեցավ Գրիշա Աղախանյանի առաջին 50- ամյակը։ Օրեր անց մեզ հաջողվեց կապ հաստատել Գրիշայի հետ և խոսել ծննդյան մասին։

Citylife.am- Գրիշա՛, ինչպե՞ս անցավ Ձեր առաջին 50- ամյակը:

Գրիշա– Շատ լավ, ինչպես որ նախատեսել էի այնպես էլ անցավ։

Citylife.am- Առաջին անգա՞մ էր, որ Ձեր ծննդյան օրը այդչափ մարդիկ էին հյուրընկալվել:

Գրիշա– Այո՛, սա առաջին անգամ էր։

Citylife.am- Ի՞նչ հետաքրքիր անակնկալներ ստացաք:

Գրիշա– Առանձնապես անակնկալներ չկային, բայց որպես այդպիսին Գարիկի շնորհավորանքն էր և Հրանտի որոշ խոսքերը, որի մասին տեղյակ չէի։

Citylife.am- Ինչպե՞ս եք պատկերացնում կյանքը 50-ից հետո:

Գրիշա– Ավելի հանդարտ, հանգիստ, եթե իհարկե ստացվի։

Citylife.am- Համամի՞տ եք այն հայտնի երգի խոսքերի հետ, որ 50-ից հետո նույնիսկ հայելին մեզանից ամաչում ու ցույց է տալիս, որ ինքն էլ արդեն մեզ չի ճանաչում։

Գրիշա– Չէի ասի, ինձ թվում է մարդու հետ է դա կապված: Ես իմ տարիքի մարդկանց գիտեմ, ովքեր արդեն հիասթափվել են կյանքից, վատ են տրամադրված, բայց եթե մարդ նպատակասլաց է և անելիքներ ունի, ապա դա արդեն իսկ լավ է։

Citylife.am- Եվ վերջում Ձեր խոսքն ուղղված կանանց միամսյակի առթիվ։

Գրիշա– Այս կյանքում տղամարդիկ ինչ անում են, կանանց համար են անում, ուզում եմ, որ նրանք ամեն ինչ անեն իրենց ընտանիքները պահպանելու համար։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան \Citylife.am\