Ներկայացման ասելիքը շատ բազմաշերտ է, և յուրաքանչյուրը պետք է վերցնի այն, ինչ ինքը կհասկանա. Ստեփան Ղամբարյան

Citylife.am- Լինելով կինոյի և թատրոնի դերասան, ով մեծ փորձ ունի այս ոլորտում, ինչպե՞ս եք ընդունում այն փաստը, որ նոր սերունդն առանց որոշակի կրթության մուտք է գործում այս ասպարեզ:

Ստեփան– Յուրաքանչյուր մարդ, երբ ինքնին զբաղվում է ոչ իր մասնագիտությամբ դա արդեն վատ է: Իմ կարծիքով ամեն մեկը պետք է զբաղվի իր մասնագիտությամբ և անի այն, ինչ կարողանում է, և բացի դա նաև պատվով պետք է անի: Չեմ խրախուսում այն երևույթը, որ եթե օրինակ դու դերասան չես զբաղվում ես այդ մասնագիտությամբ, դրանով իսկ փչացնում այն:

Citylife.am- Ի՞նչ կարող է տալ թատրոնը, որը ուրիշ ոչ մի տեղ չենք գտնի:

Ստեփան– Թատրոնը դա կենդանի արվեստ է, կենդանի շփում հանդիսատեսի հետ: Իրականում թատրոնը հեքիաթ է, երազ, որը մենք կարողանում ենք շատ հետաքրքիր և լավ կերպով ներկայացնել հանդիսատեսին:

Citylife.am- Ինչո՞վ է Ձեզ համար տարբերվում թատրոնի և հեռուստատեսության աշխատանքը:

Ստեփան– Հեռուստատեսային նախագծերը դրանք ինքնին հետաքրքիր են, բայց տարբերություն կա այն առումով , որ թատրոնում կենդանի շփումը կա հանդիսատեսի հետ և դու սխալվելու տարբերակ չունես, իսկ այնտեղ հնարավորություն ունես արածդ սխալն ուղղելու, անգամ քեզ տեսնելու և նորից կրկնել այն, ինչ անում էիր մի քանի րոպե առաջ:

Citylife.am- Մարտի 13-ին Հ.Ղ. անվան Դրամատիկական թատրոնում ունեք նոր նորկայացում՝ <<Տրամվայ Ցանկություն>>: Ինչի՞ մասին է ներկայացումը:

Ստեփան– Ներկայացումը համաշխարհային գործ է, որը ժամանակին շատ աղմուկ հանած գործ էր: Սուրեն Շահվերդյանը որոշեց ևս մեկ անգամ բեմադրել այն, ինչու ևս մեկ անգամ, քանի որ առաջին անգամ այն բեմադրվել է 1999. թվականին Սունդուկյան թատրոնում, բայց այնտեղ տարբերությունն այն էր, որ ներկայացումն ուներ գեղարվեստական ղեկավար՝ Վահե Շահվերդյանը, ով անմիջական կապ ուներ ներկայացման հետ: Այս ներկայացումը նոր մոտեցմամբ է, նոր դերասանական կազմով, որը կարծում եմ շատ հետաքրքիր և ճաշակով բեմադրություն է:

Citylife.am- Իսկ ինչ՞ ասելիք ունի ներկայացումը:

Ստեփան– Ներկայացման ասելիքը շատ բազմաշերտ է, և յուրաքանչյուրը պետք է վերցնի այն, ինչ ինքը կհասկանա: Պիեսը դասական գործ է և յուրաքանրյուր ժամանակի մեջ այն շատ հնչեղ է:

Citylife.am- Դուք ոչ միայն դերասան եք, այլև պարող, ո՞ր ոլորտում եք ավելի բավարված Ձեզ զգում:

Ստեփան– Երկու ոլորտում էլ շատ բավարարված եմ ինձ զգում, որովհետև երկուսն էլ իմ մասնագիտություններն են, որոնցով գրեթե իմ ամբողջ կյանքում զուգահեռ զբաղվել եմ: Իմ համար նրանք շատ համատեղելի են և առանց այս երկու մասնագիտությունների ես չեմ պատկերացնում ինձ:

Citylife.am- Ասում են պարը ևս մեկ արտահայտչամիջոց է՝ մեր հույզերն ու զգացմունքներն արտահայտելու համար: Արդյո՞ք պարն օգնում է Ձեզ արտահայտլու այն, ինչը խոսքով անհնար է:

Ստեփան– Իհարկե՛, հիմա մի փոքր այլ է, քանի որ ես որպես պարող երկար ժամանակ է հանդես չեմ գալիս, սակայն հիմա այդ արժեքները փորձում եմ գտնել իմ բեմադրությունների մեջ:

Citylife.am- Որո՞նք են այն ամենակարևոր մարդկային արժեքները, որ գնահատվում են Ձեր կողմից:

Ստեփան– Ազնվություն, բարություն, մարդասիրություն, մեծահոգություն: Ես կարծում եմ ամենամեծ արժեքը դա մեծահոգությունն է, որովհետև այն ժամանակ առ ժամանակ ավելի բարձր կարող է գտնվել քան ազնվությունը:
Բլից

Ես կուզեի իմ մասին բոլորն իմանան, որ ես չեմ ուզում իմ մասին բոլորն իմանան։ (ժպտում է)

Մարդուն հնարավոր է երջանկացնել ուշադրությամբ:

Մեկ-մեկ սիրում եմ մենակ մնալ, որ վերագտնեմ ինքս ինձ:

Ես ուզում եմ ապրել, որովհետև դեռ շատ անելիքներ ունեմ:

Ես հավատում եմ Աստծուն:

Ինձ մյուսներից առանձնացնում , ուրիշ է դարձնում իմ մասնագիտությունը:

Ես Ստեփան Ղամբարյանն եմ, ես…Սրանով ամեն ինչ ասված է:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/