Օրեր առաջ մեծ արձագանք ունեցավ Երկիր Մեդիա հեռուստաընկերության բարիլուսյան ծրագրի փակումը, որը հանրության կողմից մեծ դժգոհության արժանացավ: Մենք ևս կապ հաստատեցինք հաղորդավար Ժակի հետ և խոսեցինք այս թեմայի շուրջ:
Citylife.am- Ձեր գործունեության ընթացքում սա առաջի՞ն դեպքն էր, երբ բարիլուսյան ծրագիրը մեկնում է հանգստի այն էլ անժամկետ։
Ժակ– Նման ձևակերպմամբ ու տարբերակով՝ առաջին անգամն էր: Որպես կանոն, ցանկացած «սկիզբ» և «վերջ» ընդհանուր և տարբերվող շատ բաներ ունեն : Այնտեղ՝ որտեղ ժամանակ ու հույզեր ես ծաղսում, հոգի ես ներդնում արածիդ մեջ, հեռացումը հեշտ չի ստացվում, մեկ որոշմամբ մի ամբողջ «աշխարհ» է վերանում և դու սկսում ես կառուցել նորը:
Citylife.am- Արդյո՞ք Ժակ և Լուլու հեռուստատեսային զույգը կշարունակի իր ճանապարհն արդեն առաձին հարթակներում
Ժակ- Մեր հետագա ծրագրերը դեռ կազմավորվում են: Միասին, կամ առանձին տարբերակներից երկուսն էլ հավանական եմ համարում:
Citylife.am- Ըստ Ձեզ ո՞ր հեռուստաընկերությունում է լինելու Ձեր հաջորդ կանգառը։
Ժակ– Ինձ այս պահին կոնկրետ մեկ հեռուստաընկերություն է հետաքրքրում , բայց հետաքրքիր առաջարկները այլ ալիքներից իհարկե կքննարկեմ:
Citylife.am- Ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում։
Ժակ- Լող, օտար լեզվի իմացության բարելավում, ռադիոյում մի շարք նոր գաղափարներ և իհարկե ընտանիքիս հետ ավելի երկար շփում, հատկապես առավոտյան:
Citylife.am- Եվ որքա՞ն կտևի այս դաթարը
Ժակ– Դադարը կտևի այնքան, մինչ կհայտնվի հեռուստատեսություն վերադառնալու ոգևորող ու արդարացված տարբերակ:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան \Citylife.am\