
Սոֆի Մխեյանը իր երկրպագուներին է ներկայացրել խոստացած անակնկալի 2-րդ երգը: Իր ինստագրամյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
Ըստ «չվացուցակի»՝ հասանք 2018-ի անակնկալներով լի մեր «ճամփորդության» երկրորդ կանգառ: 🚗 Այստեղ ամեն ինչ չափազանց գունավոր է, մրգաշատ, ուրախ, Հայկական ու, որ ամենակարեւորն է, լի արդեն իսկ գարնանային տրամադրությամբ ու բույրերով: 💐 Ես էլ շատ ուրախ եմ, որ «ճամփորդության» ընթացքում մեզ է միացել ամենաանուշաբույր Rouge-ը @rougearmenia ❤: Դե ինչ, չերգե՞նք: 🎤
Հ.Գ. Այս հոլովակը ստեղծելու համար մեզ անհրաժեշտ էր երկու սմարթֆոն, չորս անիվ, բարձր տրամադրություն եւ լավ ընկերներ:
Նյութը՝ /Citylife.am/