Երեկ ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը: Նա իր հզոր կատարումով և տարբերվող ոճով իր կողմը գրավեց հայ հանդիսատեսին: Այս տարի մենք միջազգային մրցույթում կներկայացնենք միմիայն հայերեն կատարում: Մենք շնորհավորում ենք նրան և մաղթում հենց նման հաղթանակ՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում: Հիշեցնենք, որ Սևակը կներկայանա «Քամի» երգով:
Նյութը՝ /Citylife.am/