
<<Առաջին անգամ>> Գրիգոր Դանիելյան:
Citylife.am- Առաջին հանդիպումը Ձեր կնոջ հետ:
Գրիգոր-Առաջին անգամ կնոջս հանդիպել եմ <<Բազե>>-ում:
Citylife.am- Առաջին աշխատավարձը…
Գրիգոր– Չեմ հիշում, որովհետև շատ վաղուց եմ աշխատում, բայց վստահ կարող եմ ասել, որ օգտակար բան եմ արել:
Citylife.am- Առաջին պարտքով գումարը…
Գրիգոր– Ես ընդհանրապես չեմ սիրում պարտքով գումար վերցնել: Իհա՛րկե, դեպքեր եղել են, բայց այս պահին չեմ հիշում:
Citylife.am- Առաջին լուրջ հիասթափությունը…
Գրիգոր– Շատ դեպքեր են եղել, աշխատանքի բերումով նույնպես:
Citylife.am- Առաջին ձեռքբերումը…
Գրիգոր– Միանշանակ ընտանիքս, դրանից ավել ոչինչ չեմ կարող համեմատել կնոջս, երեխաներիս հետ:
Citylife.am- Քայլ, որն արել եք առաջին և վերջին անգամ…
Գրիգոր– Եթե խոսքը վատ սովորությունների մասին է, ապա կան բաներ, որոնք արել եմ և շարունակում եմ անել, լինի դա ծխելը կամ ուրիշ մի բան : Ինչը որ նույնիսկ վախենալու է, ես չեմ էլ արել:
Citylife.am- Առաջին կարևոր որոշումը…
Գրիգոր– Եթե փոքր տարիքի որոշումները չհաշվենք, ապա դպրոցական տարիքում ես որոշեցի, որ պետք է ընդունվեմ համալսարան և ընդունվեցի, որոշում կայացրի, որ պետք է ամուսնանամ և ամուսնացա: Առհասարակ մարդիկ իրենց կյանքի ամեն մի շրջանում ինչ-որ քայլեր անում են առաջին անգամ:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/