Ես շատ կարճ ժամանակում ձեռք բերեցի բավականին մեծ լսարան.Գուրգեն Դաբաղյան

Citylife.am- Ինչպե՞ս ստացվեց Ձեր առաջին քայլերը երգի ասպարեզում:

Գուրգեն– Ես սկսել եմ երգել դեռ 6-7 տարեկանից: Իմ հորական կողմը երաժիշտներ են, ու այդպես գեներով փոխանցվել է ինձ: Իմ առաջին ուսուցիչները եղել են հայրս և հորեղբայրս:

Citylife.am- Արդյո՞ք այն ժամանակ դժվար չէր մշտապես ներկայացնել ժողովրդական երգը և դրա հետ մեկտեղ հետ չմնալ մյուսներից:

Գուրգեն– Ո՛չ, որովետև ի ուրախություն ինձ ես շատ կարճ ժամանակում ձեռք բերեցի բավականին մեծ լսարան ու մենահամերգներ ունեցա և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, և դա ամենակարևոր բանն էր:

Citylife.am- Կարո՞ղ ենք ասել, որ ժողովրդական երգն այսօր մրցակցության մեջ է և աննդհատ վերելքներ է ապրում:

Գուրգեն– Ինչ-որ տեղ այո՛, քանի որ այսօր ժողովրդական երգն ավելի բարձր տեղում է գտնվում, քան այն ժամանակ, երբ ես նոր էի սկսել երգել:

Citylife.am- Կա՞ Ձեր առջև խնդիր ժողովրդական երգն այսօրվա սերնդին լավագույնս ներկայացնելու համար:

Գուրգեն– Ոչ միայն, բայց նաև: Այդ խնդիրը նույնպես կա:

Citylife.am- Ըստ Ձեզ դուք հասե՞լ եք նրան, որ կարող ենք Ձեզ համարել մշտապես մեր արմատներին հավատարիմ մնացող երգիչ:

Գուրգեն– Մի փոքր դժվար է այդպես ասել, դա երևի ավելի ճիշտ ուրիշները կասեն: Ամեն դեպքում ես փորձում եմ հավատարիմ մնալ, բայց դրա հեր մեկտեղ այսօրվա աչքերով նայել և դրան համապատասխան ձևով ներկայացնել նույն երաժշտությունը

Citylife.am- Եվ վերջում` խոսենք առաջիկա ծրագրերի մասին, ի՞նչ նորություններ են սպասվում:

Գուրգեն– Շուտով նոր երգ կթողարկեմ, որն արդեն պատրաստ է, այն կտեղադրվի համացանցում: Մի այլ երգ էլ ձայնագրման ընթացքի մեջ է: Նաև համերգներ ունեմ դրսում՝ Գերմանիայում:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/