
«Առաջին անգամ» Անի Լուպե:
Citylife.am- Առաջին արտաբերած բառը…
Անի– «Այս ծով աշխարհում, այս զով աշխարհում ես լող եմ տալիս», սա է եղել առաջին արտաբերած բառերս՝ մամայի, պապայի փոխարեն:
Citylife.am- Առաջին սերը…
Անի– Ինչպես և բոլոր դպրոցականները, այնպես էլ ես դպրոցում` մեր բակի տղաներից մեկին, ում անունը հիշում եմ, բայց չեմ ասի:
Citylife.am- Առաջին անգամ հայտնվելով թատրոնի բեմում` ի՞նչ զգացողություններ ունեցաք։
Անի– Շատ փոքր տարիքում եմ սկսել խաղալ, դեռ 10 տարեկան էի։ Մի փոքր դժվարանում եմ ասել` այդ պահին ինչ եմ զգացել, միայն հիշում եմ, որ չէի հավատում. շատ երջանիկ էի։
Citylife.am- Ինչպե՞ս եք օգտագործել Ձեր առաջին աշխատավարձը։
Անի– Առաջին աշխատավարձս եղել է 200 դրամ, և ես դրանով հաց եմ գնել։ Այն ժամանակ այդպիսի թղթադրամ կար։
Citylife.am- Ձեր կյանքի առաջին ամենամեծ ձեռքբերումը…
Անի– Ձեռքբերումներս շատ են, ամենամեծ և ամենափոքր չկա, ուղղակի դրանք կան, շարունակական են։
Citylife.am- Կյանքում կայացրած առաջին լուրջ որոշումը…
Անի– Առհասարակ իմ բոլոր կայացրած որոշումները լուրջ են, ցավոք, առաջինը չեմ հիշում։ Թերևս մասնագիտությանս ընտրությունը:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/