
Երեկ՝ հունվարի 16-ին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր մասնագիտությամբ նկարիչ, քանդակագործ, վաստաակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանին (Ձախ Հարութ)։ Մենք ևս ներկա էինք հանդիպմանը։ Հանդիպման սկզբում Արա Գևորգյանը ներկայացրեց երգչին։ Մեջբերում եմ.«Հարութը իր գործի հեղափոխականն է։ Այն ժամանակ, երբ մեր երաժշտությունը գտնվում էր միայն ակարդիոնի, դհոլի և կլառնետի տիրապետության տակ , Հարութի շնորհիվ այն դարձավ ժամանակակից և բարձրացավ այլ մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ նա այն եզակի երգիչներից է, ով հեռանալով հայրենիքից չմոռացավ հայ երգը։ Նա իսկական քայլող լեգենդ է»:
Հանդիպման սկզբում Պ. Փամբուկչյանը նշեց, որ իրեն ասել են, թե դասխոսություն պետք է կարդա, նա էլ կատակել է, որ կարգին երգել չգիտի, ուր մնաց` դա անի։ Խոսելով իր տարիների քրտնաջան աշխատանքի և մեծ փորձի մասին` երգիչն ասեց, որ արվեստագետի հոգևոր սնունդը Հայաստանն է, հայրենիքը։ Այն հարցին, թե ի՞նչն է նրա հաջողության գաղտնիքը, նա պատասխանեց. «Իմ հաջողության գաղտնիքն այն է, որ ես սնվել եմ ճիշտ աղբյուրներից։ Ես հպարտ եմ, որ հայ եմ»: Հանդիպման ամբողջ ընթացքն անցավ շատ ջերմ մթնոլորտում և վերջում եզրափակելով` հարց առաջացավ, թե ինչու՞ երգիչը Լոս Անջելեսի մասին երգ չի երգում, նա պատասխանեց. «Միացյալ Նահանգները մենք սիրում ենք, քանի որ այն հյուրընկալ երկիր է, սակայն եթե կա մի քաղաք, որի մասին Հարութը պիտի երգի, ապա դա Երևանն է»:
Հարութ Փամբուկչյան… ❤️
Geplaatst door Նշանե Նշանի Առաքելյան op vrijdag 16 februari 2018
Նյութը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/