Սիրո տոնին նվիրված բլից հարցում ամենաներդաշնակ և ամենագեղեցիկ զույգերից՝ Սարգիս և Մանո Գրիգորյաններին

Ամենաներդաշնակ և ամենագեղեցիկ զույգերից՝ Սարգիսը և Մանոն, ներկայացրել են նոր սիրային ֆոտոշարք, որը տրամադրել են նաև Citylife.am կայքին: Սիրո տոնին նվիրված Citylife.am-ը փորձել է բլից հարցերի միջոցով հասկանալ, թե որքանով են Սարգիսը և Մանոն հիշում իրենց առաջին սերը, առաջին հանդիպումը և արդյոք նրանց ինչ-որ բան պակասում է կատարյալ երջանիկ լինելու համար:

Citylife.am – Ո՞ր տարիքում եք առաջին անգամ սիրահարվել:

Սարգիս – Առաջին դասարանում:

Մանո – Դպրոցական տարիներին հաճախակի էի սիրահարվում, բայց հստակ տարիքս չեմ հիշում:

Citylife.am – Ի՞նչ է սերը Ձեզ համար:

Սարգիս – Աստված, կյանք:

Մանո – Ինձ թվում է, եթե մարդ կարողանում է այս հարցին պատասխանել, ուրեմն չի սիրում կամ չի սիրել:

Citylife.am – Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է եղել Ձեր և Մանոյի / Սարգսի առաջին հանդիպումը:

Սարգիս – Ուղղակի քայլել ենք՝ շատ հուզված, երիտասարդական մետրոյի շրջակայքում:

Մանո – Սարգսի հետ կապված կարող եմ ասել, որ երկու անգամ եմ նրան հանդիպել: Առաջին անգամ հանդիպել ենք ինստիտուտի ընդունելության քննության ժամանակ՝ մուտքի մոտ: Իսկ հետո, որպես սիրո ասպետ, որ ես հասկացա նա է իմ միակը՝ Օպերայում, Շահումյան դպրոցի մոտ:

Citylife.am – Ի՞նչ խենթությունների եք պատրաստ հանուն Մանոյի / Սարգսի:

Սարգիս – Ամեն ինչի. Շատ յուրահատուկ և տպավորիչ:

Մանո – Ինչ նա կցանկանա. Ես սիրում եմ խենթանալ:

Citylife.am – Ժամադրության լավագույն տարբերակը Ձեզ համար…

Սարգիս – Հանգիստ, ոչ մարդաշատ վայր:

Մանո – Բարձր մի տեղ՝ սարի գլխին:

Citylife.am – Ի՞նչը կարող է Ձեզ նյարդայնացնել Մանոյի / Սարգսի մեջ:

Սարգիս – Որ ժամանակին հաց չդնի ուտեմ:

Մանո – Անտարբերությունը:

Citylife.am – Մանոն / Սարգիսը Ձեր երազանքների կի՞նն է / տղամա՞րդն է. Արդյո՞ք այնպիսին է, ինչպիսին դուք էիք պատկերացնում:

Սարգիս – Անկեղծ չգիտեմ, երևի:

Մանո – Բացարձակ:

Citylife.am – Ո՞ր բնավորության գիծն է, որ մինչև հիմա չեք կարողացել փոխել Մանոյի / Սարգսի մեջ:

Սարգիս – Նախադասության վերջը չի լսում, միայն սկիզբն է լսում:

Մանո – Կան բնավորության գծեր, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց երբեք չեմ փորձել փոխել, որովհետև յուրաքանչյուրս անհատ ենք և ունենք մեր բնավորության գծերը, որոնք վստահ եմ, որ չեն փոխվում:

Citylife.am – Սարգիսը / Մանոն ամուսնանալուց առաջ և ամուսնանալուց հետո…

Սարգիս – Ամուսնանալուց առաջ լավ ընկերներ, ամուսնանալուց հետո հոյակապ ընկերներ:

Մանո – Նույն Մանոն է. մի ընթացք է եղել, երբ ես ուրիշ եմ եղել, զուտ Սարգիսի հետ կապված արգելքներ էինՙ, բայց դա ճանապարհ էր, որի միջով պետք է անցնեի ու հետո դառնայի այնպիսին, ինչպիսին եղել եմ ու կամ: Ես շատ ուրախ եմ, որ ինձ մոտ ավելացումներ են, ոչինչ չի փոխվել: Բնականաբար, ինչ-որ բաներ ավելացել են, բայց հիմնականում հոգեվիճակը, զգացողությունը, ցանկությունը, կարծես թե մնացել է նույնը, որը շատ լավ է:

Citylife.am – Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ձեռքբերումը Մանոյի / Սարգիսի հետ ամուսնանալուց հետո:

Սարգիս – Երջանկությունը, կայանալը:

Մանո – Մեր երեխաները:

Citylife.am – Ռոմատի՞կ է Մանոն / Սարգիսը…

Սարգիս – Այո:

Մանո – Շատ ռոմանտիկ է, բայց կարծես թե ժամանակ չունի:

Citylife.am – Ի՞նչը կարող է զայրացնել Մանոյին / Սարգիսին:

Սարգիս – Եթե ինչ-որ բան թաքցնեմ նրանից. Ինֆորմացիայի պակասը:

Մանո – Անտարբերությունը. նա միշտ պետք է զգա, որ բոլորի ուշադրության կենտրոնում  է՝ հատկապես իմ, երեխաներից առաջ: Ամբողջ երկիրը պետք է իր շուրջը պտտվի:

Citylife.am – Իրադարձություն, որը փոխեց Ձեր կյանքը…

Սարգիս – Երեխաներիս ծնունդը և ամուսնությունը:

Մանո – Շատ են եղել իրադարձություններ և մարդիկ, ովքեր փոխել են իմ կյանքը, բայց ավելի գլոբալ, բնականաբար, ամուսնությունը:

Citylife.am – Ի՞նչ է Ձեզ պակասում կատարյալ երջանիկ լինելու համար:

Սարգիս – Էսպես լավ է:

Մանո – Ոչինչ:

Citylife.am – Ի՞նչ խորհուրդ կտաք և ի՞նչ կմաղթեք սիրահար զույգերին:

Սարգիս – Անկեղծ լինեն մեկը մյուսի նկատմամբ և հասկանան, որ սերը խաղ ու պար չէ:

Մանո – Միշտ հավատալ երազանքներին, ցանկություններին, լինել հստակ և բացի հավատալուց միշտ պետք է գործել: Պետք է հավատով գնալ դեպի այն լույսը, որին դու հավատում ես:

 

Հարցազրույցը՝ Մարինե Մանջիկյան /Citylife.am/