Ես իմ կյանքում երբեք պարտքով գումար չեմ վերցրել. Լուիզա Ղամբարյան

Այսուհետ Citylife.am-ը հայ աստղերին կբացահայտի «Առաջին անգամ» կոչվող ձևաչափի մեջ: Մենք կիմանանք այն ամենը, ինչը նրանք արել են «Առաջին անգամ»: Մեր հյուրն է Լուիզա Ղամբարյանը:

Citylife.am-Լուիզա՛, ո՞ր առարկայից եք առաջին անգամ ամենացածր գնահատականը ստացել, և ինչու՞:

Լուիզա– Երևի թե դա եղել է ֆիզիկա առարկայից, երբ ես համպատրաստից ներկայացել եմ դասի:

Citylife.am- Ձեր ստացած առաջին աշխատավարձը ինչպե՞ս եք օգտագործել:

Լուիզա– Իմ առաջին աշխատավարձը եղել էր 50-դոլար, և ես դա նվիրեցի մայրիկիս:

Citylife.am- Ի՞նչն է եղել Ձեր կյանքի առաջին լուրջ հիասթափությունը:

Լուիզա– Երբ իմացա, որ Ձմեռ պապիկ չկա (ժպտում է):

Citylife.am- Փոքր տարիքում ունեցած առաջին ամենամեծ ձեռքբերումը:

Լուիզա– Ես փոքր տարիքում տարբեր համերգների էի հաճախում, տարբեր տեղերում էի ելույթներ ունենում, բայց առաջին մեծ ձեռքբերումս եղել է առաջին դասարանում, երբ ես մասնակցում էի մայիսմեկյան մեծ տոնակատարությանը: Ինձ համար դա շատ տպավորիչ էր, քանի որ այդ տարիքում ես հնարավորություն ունեցա մի քանի քառատող ասմունքելու:

Citylife.am- Առաջին անգամ ու՞մից եք պարտքով գումար վերցրել:

Լուիզա– Ես իմ կյանքում երբեք պարտքով գումար չեմ վերցրել:

Citylife.am- Կյանքում ի՞նչն եք արել առաջին անգամ, որը էլ չեք անի:

Լուիզա– Չկա այնպիսի բան, որն արել եմ և այլևս չեմ անի: Ինչ-որ արել եմ դա եղել է հանուն որևիցե նպատակի:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/