
«Առաջին անգամ» Ավետ Բարսեղյան:
Citylife.am- Ավե՛տ, ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ հայտնվեցիք հեռուստատեսությունում:
Ավետ– Շատ տարբեր. հուզիչ էր այդ ամենը և անկառավարելի: Ես սրտիս զարկերը կարծես թե լսում էի:
Citylife.am- Ձեր ստացած առաջին աշխատավարձը ինչպե՞ս եք օգտագործել:
Ավետ– Հիշում եմ, որ տատիկիս համար ծաղիկներ եմ գնել:
Citylife.am- Ո՞րն է եղել Ձեր կյանքում կայացրած առաջին և ամենկարևոր որոշումը:
Ավետ– Որպես առաջին` չեմ կարող ասել, բայց ամենակարևորներից մեկն այն էր, որ որոշեցի` արդեն ժամանակն է ամուսնանալու:
Citylife.am- Ո՞ր հասակում եք սիրահարվել առաջին անգամ:
Ավետ– Երևի թե մանկապարտեզում:
Citylife.am- Ձեր կյանքի առաջին լուրջ հիասթափությունը:
Ավետ– Երևի երբ հասկացա, որ Ձմեռ պապիկն իմ հարազատներից մեկն է:
Citylife.am- Կյանքում ի՞նչն եք արել առաջին անգամ, որն էլ չեք անի:
Ավետ– Երբ առաջին անգամ 17- տարեկանում ծխախոտ օգտագործեցի: Կարող էի հետ կանգնել, որ դա շարունակական չլիներ, բայց չարեցի:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/