Ամենամեծ ձեռքբերումս եղել է բեմը, որտեղ հայտնվել եմ երրորդ դասարանում. Լուիզա Ներսիսյան

«Առաջին անգամ» Լուիզա Ներսիսյան:

Citylife.am- Լուիզա՛, ո՞րն է եղել փոքր տարիքում ունեցած առաջին ամենամեծ ձեռքբերումը:

Լուիզա- Ամենամեծ ձեռքբերումս եղել է բեմը, որտեղ հայտնվել եմ երրորդ դասարանում:

Citylife.am- Ի՞նչն էր Ձեր կյանքի առաջին լուրջ հիասթափությունը:

Լուիզա– Երբ իմացա, որ հավը երկու ոտք ունի: Ծնողներս միշտ երկու հատ հավ էին գնում կտրատած, ու ես երբ տեսնում էի չորս ոտք, մտածում էի, թե դա մի հավն ունի: Մի որ էլ մուլտֆիլմի մեջ տեսա ու շատ զարմացա, և դա իմ առաջին լուրջ հիասթափությունն էր (ժպտում է):

Citylife.am- Ինչպե՞ս եք օգտագործել Ձեր ստացած առաջին աշխատավարձը:

Լուիզա– Ինձ համար երաժշտական կենտրոն եմ գնել:

Citylife.am- Առաջին անգամ որտե՞ղ եք հանդիպել Ձեր ամուսնուն:

Լուիզա- Որպես դերասան վաղուց եմ հանդիպել, բայց որպես անձնավորություն հանդիպել եմ թատրոնում:

Citylife.am- Ու՞մից եք առաջին անգամ ստացել սիրո ամենաօրիգինալ առաջարկը:

Լուիզա- Ամենաօրիգինալ չեմ կարող ասել, որովհետև բոլոր սիրո առաջարկներն էլ հետաքրքիր էին և յուրահատուկ: Չեմ կարող առանձնացնել որևէ մեկը:

Citylife.am- Կյանքում ի՞նչն եք արել առաջին անգամ, որն էլ չեք անի:

Լուիզա- Մի անգամ վիճաբանության ժամանակ, երբ իմ ասածը չկարողացա բացատրել, ժանգոտած խողովակով խփեցի դիմացինիս գլխին: Դա եղել է մանկապարտեզի ժամանակ, որն էլ երբեք չեմ անի:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/