Կյանքում այնպիսին եմ, ինչպիսին կամ. Վահե Զիրոյան

Citylife.am-ն այս անգամ զրուցել է դերասան Վահե Զիրոյանի հետ:

Citylife.am – Բոլոր կերպարներից դուրս, ի՞նչ դեր եք կերտում ինքներդ Ձեզ համար։

Վահե – Ինքս ինձ համար դեր չեմ կերտում, որովհետև կյանքը ֆիլմ կամ բեմ չէ, կյանքում այնպիսին եմ, ինչպիսին կամ։

 

Citylife.am – Երբ փակվում են բեմի վարագույրները դերասանին մնում է վայելել միայն ծափահարությունները, ի՞նչ է կատարվում այդ ամենից հետո դերասանի հոգում։

Վահե – Կատարվում է հոգու բավարարվածություն, որ տվեց հանդիսատեսին այն, ինչ պետք էր և վստահ ու բավարարված գնում է գրիմանոց (ժպտում է)։

Citylife.am – Արդյո՞ք Ձեր տարիքը և ունեցած հաջողությունները կարող են հայտնվել նույն նժարի վրա։

Վահե – Բանականաբար ոչ, որովհետև տարիքը ավել կշիռ ունի քան ունեցած հաջողությունները. չնայած այս տարիքն էլ է ինձ համար հաջողություն։

Citylife.am – Կա՞ տարբերություն կինոյի և թատրոնի դերասանի միջև, թե՞, այնուամենայնիվ, դերասանը բոլոր բնագավառներում է տարբերվող։

Վահե – Ըստ իս տարբերություն չկա, թե՛ կինոյի, թե՛ թատրոնի բնագավառներում: Կարծում եմ, որ ցանկացած բնագավառում դերասանը պետք է չտարբերվի։

Բլից.

Citylife.am – Կնոջ իդեալ…

Վահե – Իհարկե՛, մայրս։

Citylife.am – Երջանկությունը Ձեզ համար դա…

Վահե – Ընտանիքիս առողջ տեսնելն է։

Citylife.am – Հավատում ե՞ք սեր առաջին հայացքից։

Վահե – Բնականաբար, հավատում եմ։

 

Հարցազրույցը` Հասմիկ Գասպարյան /Citylife.am/