Հետաքրքիր է կերտել կերպարներ, որոնք ինձ նման չեն. Հայկ Մուրադյան

Citylife.am-ի զրուցակիցն է դերասան Հայկ Մուրադյանը:

Citylife.am – Ի՞նչը տարավ ձեզ դեպի դերասանություն:

Հայկ– Մանկական երազանք էր դերասան դառնալը, այնուհետև դարձրեցի նպատակ և իրագործեցի։

Citylife.am- Ի՞նչպիսի դերեր եք սիրում կերտել:

Հայկ– Սիրում եմ կերտել այնպիսի դերեր, որոնք ինձ նման չեն, ունեն տարբեր հոգեվիճակներ և մեկը մյուսից տարբերվող են:

Citylife.am- Եթե ստանաք գեղարվեստական ֆիլմում խաղալու հրավերք, կցանկանաք խաղալ:

Հայկ- Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկից հրաժարվելը իմ կողմից անմտություն կլինի։ Որպես նորահայտ դերասան իմ հետագա ուղղու մեջ մեծ դեր կունենա ֆիլմում իմ կերտած դերը։

Citylife.am- Մի փոքր կխոսեք Ոսկե դպրոց սիթքոմում նկարահանվելու առաջարկության մասին:

Հայկ- Ոսկե դպրոցում նկարահանվելու առաջարկը շատ պատահական ստացվեց։ Շատ պատահական ստացվեց մասնակցեցի քաստինգին, որից հետո պարզ դարձավ, որ ես անցել եմ և պետք է մասնակցեմ Ոսկե դպրոցի նկարահանումներին:

Citylife.am- Բագրատի վարքագիծը ձեզ համահունչ է, թե՛ աշխատում եք հարմարվել:

Հայկ- Ես և Բագրատը շատ տարբեր ենք։ Եվ հենց դա է ինձ դուր գալիս։ Կերպարիս հարմարվելու խնդիր չունեմ։

Citylife.am- Պատրաստվում եք արդ՞ոք ինչ որ ուրիշ սիթքոմում նկարահանվել:

Հայկ- Դեռ նման առաջարկ չեմ ստացել։

Citylife.am- Կարճամետրաժ ֆիլմերում եթե առաջարկ լինի կաշխատեք:

Հայկ- Եթե առաջարկ լինի անպայման կնդունեմ, որովհետև ինչպես նշեցի ֆիլմում նկարահանվելը հետագա ուղղուս համար շատ կարևոր է։

Citylife.am- Ի՞նչպես եք վերաբերվում ձեզ քննադատողների կարծիքներին:

Հայկ- Ես ընդունում եմ բոլորի կարծիքները։ Երբեմն ինքս էլ եմ քննադատում իմ խաղը և աշխատում ինքս ինձ վրա։ Եվ շատ ուրախ եմ, որ հեռուստադիտողը անտարբեր չէ։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչպիսի ծրագրեր ունեք:

Հայկ- Առաջիկայում ունեմ անակնկալ երկրպագուներիս համար ,բայց դեռ փակագծերը չեմ կարող բացել։

Citylife.am- Շնորհակալ եմ, Հայկ, գեղեցիկ հարցազրույցի համար: 

Հարցազրույցը` Էլինա Սահակյան/Citylife.am/