Մեր բանակն այսօր դարձավ 26 տարեկան։ Բանակ, որն իր կայացման ճանապարհին բազում փորձությունների միջով է անցել, բայց մնացել է կանգուն ու հզոր։ Ասում են լավ է մեռնել սրով, քան սրից։ Սա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է և եթե մենք այդ ճշմարտությանը հավատարիմ չմնանք, չենք կարող հավատով խոսել այն բանակի մասին, որն այլևս չի սարսափելու թուրքական յաթաղանից և իքն է իր ճակատագիրը կերտելու։ Բանակը յուրահատուկ պատվար է, որին ոչ միայն պիտի հավատաս, այլև պիտի ապավինես։ Մենք հավատում ենք քեզ հայ զինվոր, հենց այդ հավատքն է ծնում այն մեծ սերը, որ մեր ժողովուրդը տածում է իր զինվորի՝ հայրենյաց պաշտպանի հանդեպ։ Երբ հայ զինվորն է զենքը ձեռքին պահպանում մեր անդորրը, ոչ մի ելուզակ չի համարձակվի ոտքը դնել մեր սուրբ հողին։ Թող թշնամին վախենա ու երբեք չմոտենա ձեզ։ Շնորհավոր մեր բոլոր զինվորների տոնը, ովքեր ծառայել են հայկական բանակում։
Նյութը` Հասմիկ Գասպարյան /Citylife.am/