Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մանչեսթեր Յունայթեդը 4:0 հաշվով հաղթեց Յովիլին: Այսօր փայլուն խաղ ցույց տվեց Մանչեսթեր Յունայթեդը և պարգևեց ֆուտբոլասերներին գոլառատ և դիտարժան խաղ, որտեղ իրենց փայլուն գոլերը պարգևեցին՝ Մարկուս Ռեշֆորդը, Անդեր Էրերան, Ջեսի Լինգարդը և Ռոմելու Լուկակունը: Նորամուտը նշեց Ալեքսիս Սանչեսը, ով խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը դուրս եկավ Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am