Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստի ժամանակ որոշվել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները: Հայաստանը կներկայացնեն դահուկավազքում՝ Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը: Օլիմպիական խաղերը տեղի կունենա փետրվարի 9-ից մինչև 25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում:
Նյութը՝ Տաթև Մուշեղյան\Citylife.am